MENU
Կոալիցիոն կառավարման նկատմամբ Դաշնակցութեան կառուցողական մօտեցումը էականօրէն կը բխի մեր ժողովուրդին ու հայրենիքին ճիշդ կերպով եւ լաւօրէն ծառայելու յանձնարարութենէն։ Այդ իսկ պատճառով Դաշնակցութիւնը միշտ նախանձախնդիր եղած է, որպէսզի կոալիցիաներու հիմքը կազմեն քաղաքական եւ գաղափարական սկզբունքները, ոչ թէ պաշտօններու շուրջ առեւտուրը։
Որոշ հրապարակումների համաձայն՝ Աստրիդ Փանոսեանը կարող է նշանակւել Ֆրանսիայի կառավարութեան աշխատանքի նախարարի պաշտօնում:
Հարաւային Կորէան ու ՄԱՆ-ը պայմանաւորւել են աշխատել Հիւսիսային Կորէայի լիակատար ապամիջուկայնացման շուրջ:
ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական 62 կոնգրեսական Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ-ի այցից առաջ նամակ են յղել նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայում ժողովրդավարական նորմերի անկման ու մամուլի ազատութեան սահմանափակումների վերաբերեալ:
Գերմանիայի հասարակութեան ինտեգրալ սխեմաների ինստիտուտի աշխատողները յայտնել են «Mp3» ձեւաչափի պաշտօնական վախճանի մասին։ 2017-ի ապրիլին սպառւել են այդ ֆորմատի վերջին պատենտների ժամկէտները ու դադարեցւել են արտոնագրային փոխանցումները ծրագրային ապահովման արտադրողների կողմից:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում, գործող նախագահ, եւ նախագահական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Հասան Ռոհանիի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների հարցով պատասխանատուները երէկ՝ մայիսի 15-ին այցելել են ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել են Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Րաֆֆի Քորթոշեանն նշեց որ ԴԱԷՇ-ի կողմից գրաււած տարածքների եւ նոյնիսկ Ամերիկայի կողմից հովանաւորւող ուժերի կողմից վերահսկւող տարածքների եկեղեցիները եւ յուշարձանները աւերւում, թալանւում եւ այրւում են, սակայն ալաւիների կամ Սիրիայի բանակի վերահսկողութեան տակ գտնւող տարածքի հայկական կոթողներին հասցւած վնասները պատերազմական գործողութիւնների անխուսափելի հետեւանքներն են, եւ միտումնաւոր չեն արւած:
Ոսկերչական «Alex&Ani» զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Քարոլին Ռաֆայէլեանն ընդգրկւել է ամերիկեան «Working Together» ամսագիրի կողմից կազմւած «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում:
Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ: Տիկնիկներ պատրաստող Սիւզին եւ Լուսինէն, տիկնիկ պատրաստելու գործով զբաղւել են իրարից անկախ, ծանօթանալուց յետոյ են որոշել միասին աշխատել: