MENU
Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։
Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:
Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը…
Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:
2011 թւականից ի վեր, Սիրիայում երէկ՝ սեպտեմբերի 16-ին տեղի են ունեցել քաղաքային (տեղային ինքնակառավարման մարմիններ-ԽՄԲ.) ընտրութիւններ:
Իսրայէլը մշտապէս աշխատում է, որ թոյլ չտայ իր հակառակորդներին առաջատար զէնք ձեռք բերել: Այդ մասին յայտարարել է երկրի վարչապետ Բենեամին Նեթանյահուն Սիրիայի ուղղութեամբ հերթական օդային հարւածներից յետոյ:
Ադրբեջանում մեկնարկել են լայնածաւալ օպերատիւ-տակտիկական զօրավարժութիւններ, որոնք կը տեւեն մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Կողմնակի դիտորդի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որեւէ լուրջ զարգացում չկայ՝ հակամարտութիւնը մնում է սառեցւած, խնդիրները՝ չկարգաւորւած։ Արտաքին այս թւացեալ հանգստութեան հետ կոնտրաստի մէջ է հակամարտութեան հետ անմիջական կապ ունեցող հասարակութիւններում՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում տիրող մտահոգութիւնները՝ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման հեռանկարի հետ։