ԹեհրանՀամայնքՀայաստան - Արցախ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ կիրակի, հոկտեմբերի 1-ին, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում գումարւեց Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երկրորդ նիստը:

Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ կապ հաստատելով Հայ Օգնութեան միութեան ներկայացուցչի հետ, նկատի ունենալով եղանակային պայմանները որոշւել է առաջնահերթութիւն տալ ադիալների, սննդամթերքի եւ տաք հագուստների գնմանը: Հարկ է նշել, որ բեռնափոխադրման եւ սահմանից անցկացման դժւարութիւն չունենալու համար, այդ բոլորը ուղղակիօրէն գնւելու են գործարաններից:

Ուստի մեր համայնքի բոլոր անդամներից, միութիւններից, եկեղեցական ու ծնողական խորհուրդներից խնդրում ենք, որ նիւթական օժանդակութիւնները փոխանցեն վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت – شعبه استاد نجات الهی – کد 1263032

شماره حساب: 7411344978

شماره کارت: 2551 6076 3373 6104

IR790 120 0000 0000 7411 3449 78 :شماره شبا

بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարան՝ 889016346 հեռախօսահամարով, ապա հաւաքել 23 ներքին համարը:

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Առնչւող Յօդւածներ

Back to top button