Հա
21/09/2017 - 10:20

125 մլրդ. դոլար մի լուսանկարում. «Forbes»-ի 100-ամեակի առթիւ աշխարհի մեծահարուստները միասին լուսանկարւել են

Սեպտեմբերի 19-ին Նիւ Եօրքում են հաւաքւել մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից շատերը՝ նշելու հեղինակավոր «Forbes» հանդէսի 100-ամեակը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 19-ին Նիւ Եօրքում են հաւաքւել մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից շատերը՝ նշելու հեղինակավոր «Forbes» հանդէսի 100-ամեակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, հրաւիրւածների շարքում ամենահարուստը եղել է ամերիկացի գործարար Վորէն Բաֆէթը, որի կարողութիւնը գնահատւում է 78.6 մլրդ դոլար:

Հանդէսի «ծննդեան» կապակցութեամբ «Pier Sixty» հանդիսութիւնների շքեղ սրահում ներկայ բոլոր միլիարդատէրերն ու միլիոնատէրերը միասին բէմ են բարձրացել ու լուսանկարւել: Արդիւնքում ստացւել է բացառիկ կադր՝ «125 մլրդ. դոլար արժողութեամբ»: Աղբիւրը մանրամասնում է, որ լուսանկարում ներկայ բոլոր մարդկանց կարողութիւնն իրար գումարելու դէպքում ստացւում է 125 մլրդ. դոլար:

Նշւում է, որ «Forbes»-ի 100-ամեակի առթիւ թողարկւել է ամսագրի յատուկ համարը, որում անդրադարձ է արւել ներկայում ապրող 100 ամենախելացի գործարարներին: Ցանկում ներառւել են Ջէֆ Բեզոսը, Բիլ Գէյթսը, Մայքէլ Բլումբերգը, Ջորջօ Արմանին, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ռիչարդ Բրենսոնը, Օփրա Վինֆրին եւ այլ մեծահարուստներ:

Մինչդեռ շապիկին յայտնւել է 87-ամեայ Բաֆէթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։