Հա
21/04/2018 - 14:40

Նպատակը յստակ է՝ Իրան-ՀՀ յարաբերութիւնների ամրակայում. Կ. Խանլարեանը՝ «Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունման մասին

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի խորհրդարանի կողմից «Արաքս գետի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունումը նշանակում է` մեծ կամք կայ, որ նախագիծն իրականանայ: 

«alikonline.ir» - Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի խորհրդարանի կողմից «Արաքս գետի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունումը նշանակում է` մեծ կամք կայ, որ նախագիծն իրականանայ: Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ այսուհետ կարելի է սպասել, որ մօտ ժամանակներս արդէն կը սկսւի ՀԷԿ-երի կառուցման գործընթացը:

«Մենք էլ սպասում ենք, որ այդ ուղղութեամբ արդէն յստակ քայլեր ձեռնարկւեն»,- ասաց նա:

Կարէն Խանլարեանը համաձայնեց դիտարկումների հետ, ըստ որոնց, Արաքսի վրայ ՀԷԿ-եր կառուցելու նախագծի անընդհատ յետաձգման պատճառը ֆինանսական է, երկու երկրի ղեկավարութիւնները խնդիր չունեն: «Կարծում եմ՝ եղած խնդիրներն էլ կը վերանան, եւ մենք մօտ ապագայում կը տեսնենք յստակ քայլեր»,- ասաց նա:

Իրանահայ պատգամաւորը նաեւ նկատեց, որ չնայած մեզ հարեւան եւ ոչ բարեկամ երկրները փորձում էին խանգարող հանգամանքներ առաջ քաշել նախագծի իրականացման հետ կապւած, սակայն Իրանի Մեջլիսում օրինագծի քննարկումն ապացուցեց, որ բոլոր այդ հանգամանքներն անտեսւում են:

«Կարծում եմ՝ կառավարութիւնն էլ յստակ կողմնորոշւեց այդ հարցում,- ասաց նա՝ յաւելելով, որ Մեղրիում Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցումը կարող է Իրանի որդեգրած քաղաքականութեան լաւագոյն տարրերից լինել,- կարծում եմ՝ այդ նախագծի իրականացումը նաեւ կը կայունացնի մեր երկու երկրների միջեւ յարաբերութիւնները»։

Դիտարկմանը, թէ կան կարծիքներ, որ Իրանը հիմա էներգետիկ առումով ինքնաբաւ երկիր է եւ Հայաստանի հետ էներգետիկ համագործակցութիւնը միայն այստեղ իր ներկայութիւնն ապահովելու համար է, Կարէն Խանլարեանը պատասխանեց․ «Ինքնաբաւութիւն, այո, Իրանը ձեռք է բերել մասնագէտների շնորհիւ՝ ատոմային էներգիայի հնարաւորութիւնները խաղաղ կերպով օգտագործելով: Բայց, կարծում եմ, որ այլ աղբիւրները, ո՛չ ատոմային էներգիան, ամէն դէպքում, Իրանի քաղաքական օրակարգում կան, Իրանի էներգետիկ քաղաքականութեան մաս են կազմում»,- ասաց նա:

Իրանի Մեջիլսի կողմից «Արաքսի վրայ ՀԷԿ-եր կառուցելու մասին» օրինագծի ընդունումը միայն քաղաքական ժեստ չէ: Ըստ Կարէն Խանլարեանի՝ այն գործառնական եւ տեխնիկական մասով էլ ունէր իր նշանակութիւնը:

«Չի կարելի ասել, որ զուտ քաղաքական ժեստ էր: Նաեւ քաղաքական ժեստ էր, բայց գլխաւորը էներգետիկայի հարցն էր, եւ նպատակը շատ յստակ էր՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ամրակայում, ամրակցում»,- ասաց նա:

Իրանահայ պատգամաւորի խօսքով՝ դժւար թէ ՀԷԿ-երի շահագործման նախատեսւող  ժամկէտը յետաձգւի: Նա կարծիք յայտնեց, որ դրանք կը կառուցւեն մինչեւ պաշտօնական փաստաթղթում եղած ժամկէտը՝ 2026 թւականը:

Պատգամաւորի խօսքով՝ Մեղրիում ՀԷԿ-երի կառուցումը կարող է նաեւ կայունութիւն բերել տարածաշրջանում: «Այսօր Իրանը Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից ունի մի քանի տասնեակ կիլոմետր հեռաւորութիւն: Եւ այստեղ ոչ միայն հիդրոկայանի, այլ ընդհանուր ազատ շուկայի խնդիրներ կան: Այս բոլոր՝ տնտեսական, էներգետիկ նախագծերը կարող են կայունութեան եւ խաղաղութեան համար ծառայել, քանի որ ընդհանրապէս նման տեսակի նախագծերը կարիք ունեն խաղաղութեան եւ կայունութեան»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի  կառավարութիւնների միջեւ Արաքս սահմանային գետի վրայ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրւել են դեռեւս 2007 թ. եւ 2008 թ., վաւերացւել երկու երկրի խորհրդարանների կողմից: Մեղրի ՀԷԿ-ի շինարարութեան հետ կապւած վերջին յստակեցումները տեղի են ունեցել հոկտեմբերի 24-ին` Երեւանում` հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում:

Մեղրի ՀԷԿ-ի շինարարութեան հիմնարկէքի արարողութիւնը տեղի է ունեցել 2012 թւականին:

Յարակից լուրեր

  • Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողութիւններ իրականացնելու փորձ է վաստակել
    Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողութիւններ իրականացնելու փորձ է վաստակել

    «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը
    Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

    «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

  • Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»
    Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»

    Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

  • Պակիստանի վարչապետը պաշտօնական այցով Թեհրանում է
    Պակիստանի վարչապետը պաշտօնական այցով Թեհրանում է

    Պակիստանի վարչապետ Էմրան Խանն, այսօր հոկտեմբերի 13-ին պաշտօնական այցով Իրան է ժամանել:

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։