Հա
16/12/2018 - 11:10

«Գերմանական «Ֆոլկսբանկերը»՝ օրինակ հայկական բանկերի համար». Իրանագէտը՝ Իրանի հետ հայկական բանկերի աշխատելու հնարաւորութիւնների մասին

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մի քանի օր առաջ աչքովս ընկաւ պարսից լեզւի ուսուցմամբ զբաղւող իրանական պետական կազմակերպութիւններից մէկի յայտարարութիւնը արտասահմանցիների համար նախատեսւած վճարովի կրթական դասընթացի մասին։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մի քանի օր առաջ աչքովս ընկաւ պարսից լեզւի ուսուցմամբ զբաղւող իրանական պետական կազմակերպութիւններից մէկի յայտարարութիւնը արտասահմանցիների համար նախատեսւած վճարովի կրթական դասընթացի մասին։

Ամենահետաքրքրականն այն էր, որ որպէս ուսման վճարի բանկային փոխանցման խողովակ նշւած էր գերմաներենից բառացի թարգմանութեամբ «Ժողովրդական բանկ» նշանակող «Ֆոլկսբանկ» անւանումով յայտնի գերմանական ֆինանսական կոոպերատիւներից մէկում բացւած հաշվեհամարը։

Դեռեւս այս տարւայ մայիսից միջազգային ԶԼՄ-ներում տեղեկատւութիւն կար, որ չնայած ամերիկեան խստագոյն պատժամիջոցներին հարաւգերմանական վեց «Ֆոլկսբանկ» ոչ միայն չեն պատրաստւում սահմանափակել իրենց գործակցութիւնը Իրանի հետ, այլ նաեւ մտադիր են իրանական ուղղութեամբ լրացուցիչ բանկային ծառայութիւններ մատուցել, իսկ հիմա կոնկրետ օրինակով կարող եմ վստահեցնել, որ այդ ծրագիրը փաստացիօրէն իրականացւում է։

Քանի որ բանկային եւ ֆինանսական գործի մասնագէտ չեմ, չեմ փորձի պնդել, թէ ի՞նչ պէտք է անեն հայկական բանկերը Իրանի հետ ոչ միայն աշխատելու, այլ նաեւ պատժամիջոցների համատեքստում ի յայտ եկած լրացուցիչ հնարաւորութիւնների պայմաններում մեր պետութեան եւ տնտեսութեան համար շահաւէտ դիրքեր ձեռք բերելու առումով, բայց որ նման հնարաւորութիւններ կան, միանշանակ է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։