Հա
30/12/2018 - 11:10

Փորձագէտ. «2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել»

2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Կարէն Ադոնցը։ Նրա խօսքերով՝ բերւող թւերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հաւանականութեամբ, չեն արտացոլի իրական դրութիւնը, այնպէս որ դժւար թէ արժի լուրջ տնտեսական ակտիւութիւն ակնկալել։

«alikonline.ir» - 2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Կարէն Ադոնցը։ Նրա խօսքերով՝ բերւող թւերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հաւանականութեամբ, չեն արտացոլի իրական դրութիւնը, այնպէս որ դժւար թէ արժի լուրջ տնտեսական ակտիւութիւն ակնկալել։

«Այս 7-8 ամիսների ընթացքում չի յաջողւել տնտեսական առաջընթաց գրանցել։ Սկզբում որոշակի իներցիոն ակտիւութիւն էր դիտարկւում, սակայն այժմ դա էլ չկայ։ Չի կարելի խօսել նաեւ տնտեսութեան մէջ ներդրումներ գրաւելու արդիւնաւէտ քաղաքականութեան մասին, քանի որ առայժմ դրանց համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծւում»,- նշեց տնտեսագէտը։ Նա նկատեց, որ անցեալում արհեստական սահմանափակումների ճանապարհով ստեղծւում էին պայմաններ՝ տասը տնտեսվարող սուբիեկտներից մէկի ուժեղացման համար, այն դէպքում, երբ այժմ, տնտեսութեան մէջ լիբերալիզմի պայմաններում տասից մէկ ուժեղ խաղացողը կարող է փաստացի մրցակցութիւնից դուրս գործել, սակայն հիմա արդէն օրէնքի վրայ հիմնւած խաղի նոր կանոններով։

«Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպէսզի մնացած ինը տնտեսվարող սուբիեկտները կարողանան հաւասար պայմաններում մրցակցել մէկի, սակայ ուժեղ «մրցակցի» հետ։ Եւ այս ամէնը պէտք է կազմակերպել այնպէս, որպէսզի խոշոր խաղացողին վնաս չհասցւի»,- ասաց նա։ Խօսելով հիփոթեքային վարկերի տոկոսադրոյքների իջեցման մասին՝ Կարէն Ադոնցը նշեց, որ դա բնակարանների գնի աճի պատճառ դարձաւ, որի արդիւնքում տուժեցին ե՛ւ նրանք, ովքեր վարկեր են վերցնում, ե՛ւ նրանք, ովքեր անշարժ գոյք են վաճառում։ «Հիփոթեքային վարկաւորման տոկոսադրոյքների իջեցումը բնակարանների շուկայում պահանջարկի եւ առաջարկի հաւասարակշռման խախտման պատճառով յանգեցրեց անշարժ գոյքի գների արհեստական բարձրացմանը։ Բնակարանների դեֆիցիտի արդիւնքում շուկայում անշարժ գոյքի գները 20 տոկոսով բարձրացան։ Դա խօսում է այն մասին, ու նրանք, ովքեր ծրագրում էին որոշակի գնով բնակարան գնել, ստիպւած են 20 տոկոսով աւել վճարել այն գնից, որ նախատեսել էին սկզբում։ Որքան ցածր լինի վարկաւորման տոկոսադրոյքը, այնքան բարձր կը լինի բնակարանների գները։ Եւ այդպէս կը լինի այնքան ժամանակ, մինչեւ չվերականգնւի արաջարկը»,- պարզաբանեց փորձագէտը։

Խօսելով ՀՀ կառավարութեան կառուցւածքի բարեփոխման մասին՝ Կարէն Ադոնցն ընդգծեց, որ փոփոխութիւնները պէտք է լինեն այն բանի հիման վրայ, թէ զարգացման ինչ ռազմավարութիւն է ընտրել երկիրը։ «Խնդիրն այն է, որ մեզ մօտ բացակայում է հենց զարգացման ռազմավարութիւնը։ Պէտք է հասկանալ՝ տնտեսութեան ինչ կառուցւածք ենք մենք ուզում ունենալ։ Պէ՞տք են արդեօք մեզ արտադրութեան ոլորտները։ Չէ՞ որ մենք այսօր ի վիճակի չենք արդիւնաբերական որակեալ ապրանք արտադրել եւ իրացնել այն արտաքին շուկայում։ Պետական կառավարման կառուցւածքը պէտք է բխի հէնց երկրի տնտեսութեան զարգացման տեսլականից»,- ամփոփեց տնտեսագէտը։

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։