Հա
02/01/2019 - 09:50

Կարեւոր է, որ նոր կառավարութիւնը պասիվ դիտորդից վերածւի ակտիւ գործ ձեռնարկողի

2018 թւականը սկսւեց ցուցանիշների բարձր տեմպերով, որը նաեւ նախորդ տարւայ ընթացքում կատարւած որոշակի քայլերի դրսեւորում է, իսկ յետոյ ցուցանիշները գնալով նւազեցին:

«alikonline.ir» - 2018 թւականը սկսւեց ցուցանիշների բարձր տեմպերով, որը նաեւ նախորդ տարւայ ընթացքում կատարւած որոշակի քայլերի դրսեւորում է, իսկ յետոյ ցուցանիշները գնալով նւազեցին:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծւիկ Մինասեանը՝ ամփոփելով 2018 թւականի տնտեսական տարին:

Նա նկատեց, որ պէտք է արձանագրել, որ ժողովրդական շարժումը եւ դրա հետեւանքով մի շարք ծրագրերի դադարեցումը, նաեւ հանքարդիւնաբերութեան ոլորտում արձանագրւած խնդիրներն իրենց հետեւանքներն ունեցան, եւ յատկապէս տնտեսական աճի ցուցանիշում էական նւազում արձանագրւեց:

«Յաջորդ կարեւոր արձանագրումն այն է, որ տարւայ գիւղատնտեսական շրջանը աւելի վաղ սկսւեց, եւ արդիւնքում առաջին վեց ամիսների կտրւածքով ցուցաբերւեց գիւղատնտեսական մթերքների արտադրութեան, արտահանման բարձր ցուցանիշ, բայց նաեւ գիւղատնտեսական շրջանը շուտ աւարտւեց»,- ասաց նա:

Խօսելով ներդրումներից՝ Արծւիկ Մինասեանը նշեց, որ քաղաքական մակարդակում փոփոխութիւնները բերեցին ներդրումներ կատարելու ցանկութիւն յայտնողների մեծ ծաւալի, սակայն դրանք մեծ մասշտաբներով չարւեցին:

«Պետական հատւածի մի շարք գերատեսչութիւններում զրոյացւեցին կոռուպցիոն դրսեւորումները, սակայն քանի որ դա համակարգային բնոյթ չի կրել, եւ դեռեւս լիարժէք ձեւաւորւած չեն ներդրումների պաշտպանութեան համակարգերը, սրանով պայմանաւորւած նաեւ ներդրումների որոշակի բարձր հոսքի ակնկալիքները չարդարացւեցին: Եւ վերջապէս պէտք է դիտարկենք արտահանման ցուցանիշները, եւ չնայած արդիւնաբերութեան մակարդակում շարունակում է արտահանման դրական դինամիկան, այնուամենայնիւ, արտահանման կառուցւածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը փոքր մակարդակի է մնում, ինչը տնտեսական աճի հիմնական բաղադրիչը պէտք է լինէր»,- ասաց նա:

Տնտեսական զարգացման նախկին նախարարը նշեց, որ տնտեսական ցուցանիշներում արձանագրում ենք նաեւ աշխատավարձի աճի նւազում, ինչը նշանակում է, որ բնակչութեան եկամուտները անհրաժեշտ մակարդակի չեն;

Ինչ վերաբերում է 2019 թւականի նախադրյալներին, Արծւիկ Մինասեանը նախ կարեւորեց ներդրումային օրէնսդրութեան լիարժէք ընդունումը եւ գործադրումը, ինչը նշանակում է մէկ տասնեակի հասնող օրէնքների ընդունում:

Ներդրումների հարցում Մինասեանը առաջնահերթ գործօն համարեց նաեւ դատական համակարգում նախատեսւող փոփոխութիւնները, որոնք է՛լ աւելի պէտք է բարձրացնեն վստահութիւնը դատական համակարգի նկատմամբ, ինչպէս նաեւ բիզնես օմբուդսմենի կամ բիզնես-հաշտարարի օրէնսդրութիւնը:

Արծւիկ Մինասեանը կարեւորեց նաեւ արտահանման աշխարհագրութեան ընդլայնումը եւ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղութեամբ Կառավարութեան պարտաւորութիւնների ամրագրումը օրէնքում, ինչպէս նաեւ միւս կողմից տեղական ինքնակառավարման մարմինների օրէնսդրութեան փոփոխութիւնը:

«Մեր տնտեսութիւնն իր մէջ կրում է իներցիոն մեծ պոտենցիալ․ դա նշանակում է, որ դեռեւս երկար ժամանակ է պահանջւելու վերափոխման համար, սակայն կարեւոր է, որ նոր կառավարութիւնը պասիւ դիտորդից վերածւի ակտիւ գործ ձեռնարկողի, ոչ թէ միայն հետեւի խաղի կանոնների պահպանմանը, ինքը պէտք է դառնայ ակտիւ խաղացող՝ նպաստելու համար միջավայրի բարելաւմանը, գիւղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, եկամտաբեր գործունէութեան մէջ հնարաւորութիւնների ստեղծմանը: Հակառակ դէպքում մենք կունենանք շարունակ տեղում դոփող տնտեսութիւն, որը չի կարող ապահովել առաջանցիկ զարգացումներ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • «Քաղաքական իշխանութիւնն ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն». Արծւիկ Մինասեան
    «Քաղաքական իշխանութիւնն ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն». Արծւիկ Մինասեան

    Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացւած խորհրդատւական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս` դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Համահարթ եկամտահարկը իր հետեւից բերելու է սոցիալական հսկայական բեռ
    Համահարթ եկամտահարկը իր հետեւից բերելու է սոցիալական հսկայական բեռ

    «Մենք գնահատում ենք, որ համահարթ եկամտահարկի այն ձեւը, որը դրւել է, ոչ միայն վնասակար է սոցիալական տեսակէտից, այլեւ խորացնելու է ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեր երկրում, ինչն իր հերթին իրաւական, տնտեսական, սոցիալական բացասական դրսեւորումների ակնառու օրինակ է»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը։

  • Սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է
    Սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է

    ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը կարծում է՝ երկրում սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է, որ նետել են օրակարգ մարդիկ, խմբեր՝ փորձելով արժեւորել իրենց կամ իրենց նեղ քաղաքական խմբային շահերը:

  • Գործադիր իշխանութիւնը չպէտք է ճնշում գործադրի դատական իշխանութեան վրայ
    Գործադիր իշխանութիւնը չպէտք է ճնշում գործադրի դատական իշխանութեան վրայ

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը, «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու յունիսի 25-ի որոշմանը, նշեց. «Ցաւօք, մեր վատագոյն կանխատեսումները, մեծ հաշւով, իրականութիւն են դառնում։ Դիտարկելով հարցը բացառապէս միայն իրաւունքի տեսակէտից՝ կարող ենք արձանագրւել, որ բազմաթիւ խախտումներ արդէն փաստւած են։ Սա վկայում է այն մասին, որ գործն անխոցելի չէ»։

  • ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ
    ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ

    Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ  Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։