Հա
08/01/2019 - 08:20

«Tesla» ընկերութիւնը Չինաստանում էլեկտրամոբիլների արտադրութիւն է սկսում

Ամերիկեան «Tesla» աւտոարտադրող ընկերութիւնը պատրաստւում է Շանհայում էլեկտրական աւտոմեքենաների արտադրութիւն սկսել:

«alikonline.ir» - Ամերիկեան «Tesla» աւտոարտադրող ընկերութիւնը պատրաստւում է Շանհայում էլեկտրական աւտոմեքենաների արտադրութիւն սկսել: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Associated Press»-ը:

Աղբիւրի փոխանցմամբ` էլեկտրամոբիլների արտադրութիւնը կը սկսւի արդւն այս տարեվերջին: «Tesla»-ն նախատեսում է ստեղծել «Սեդան 3» մոդելը, այնուհետեւ կրոսսովերը, որի անունը դեռեւս որոշւած չէ, նախնական տւեալներով այն կը կոչւի «Y-IF»:

Չինաստանում աւտոմեքենաներ արտադրելու մասին «Tesla» ընկերութիւնը յայտարարել էր դեռեւս անցեալ տարւայ ամռանը: Գործարանն անւանւելու է «Gigafactory 3», որի կառուցման համար չինական իշխանութիւնները յատկացրել են 84 հա. տարածք:

Չնայած Չինաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ առեւտրային պատերազմին` ընկերութեանը յաջողւել է համաձայնութիւն ձեռքբերել: Շանհայում արտադրւելու է միջին գնային կատեգորիայի էլեկտրական աւտոմեքենաներ:

Սպասւում է, որ ամերիկեան աւտոարտադրող ընկերութիւնը կունենայ լուրջ մրցակիցներ, ինչպիսիք են չինական «BYD Auto» եւ «BAIC Group»-ը: Բացի այդ, չինական շուկայով հետաքրքրւած են արտասահմանեան այնպիսի աւտոարտադրողներ, ինչպիսիք են «General Motors»-ը, «Volkswagen» եւ «Nissan»-ը, որոնք նոյնպէս ներդրումներ են կատարում Չինաստանում` էլեկտրամոբիլների արտադրութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։