Հա
16/01/2019 - 08:10

Ճապոնիայի իշխանութիւնները եւ «Boeing»-ը կը գործակցեն էլեկտրաինքնաթիռների մշակման բնագաւառում

Ճապոնիայի կառավարութիւնը համաձայնութիւն է ձեռք բերել Միացեալ Նահանգների «Boeing« կորպորացիայի հետ նոր տիպի տեխնոլոգիաների, առաջին հերթին, այնպիսի ինքնաթիռների մշակման բնագաւառում համագործակցութեան շուրջը, որոնք գործի են դրւում էլեկտրական շարժիչով:

«alikonline.ir» - Ճապոնիայի կառավարութիւնը համաձայնութիւն է ձեռք բերել Միացեալ Նահանգների «Boeing« կորպորացիայի հետ նոր տիպի տեխնոլոգիաների, առաջին հերթին, այնպիսի ինքնաթիռների մշակման բնագաւառում համագործակցութեան շուրջը, որոնք գործի են դրւում էլեկտրական շարժիչով: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս յունւարի 15-ին հաղորդել է «Kyodo» գործակալութիւնը, Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարարութիւնը համաձայնութեան շրջանակներում ամերիկացի գործընկերներին կը ծանօթացնի այդ ճիւղում նորագոյն ազգային նւաճումներին՝ արտադրութեան մէջ դրանց շուտափոյթ ներդրման նպատակով: Վերջին ժամանակներս, նշում է գործակալութիւնը, աշխարհում աճում է հետաքրքրութիւնն էլեկտրաինքնաթիռների մշակման նկատմամբ, որոնք նւազ վնասակար ներգործութիւն կունենան շրջակայ միջավայրի վրայ եւ թոյլ կը տան լրջօրէն նւազեցնել վառելիքի ծախսերը:

Արդէն 2020-ական թւականներին, ինչպէս սպասւում է, կարող են յայտնւել մասնակիօրէն էլեկտրական հիբրիդային թռչող ապարատներ, որոնք կը կարողանան փոխադրել մինչեւ 50 ուղեւոր, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։