Հա
05/02/2019 - 09:20

Իտալական դիզայն, հայկական արտադրանք. Հայաստանում կը հիմնւի կերամիկայից սպասքի արտադրութիւն 150 աշխատատեղով

Հայաստանում կը հիմնւի կերամիկայից սպասքի արտադրութիւն 150 աշխատատեղով եւ ընդլայնման մեծ հնարաւորութեամբ. ծրագիրը կեանքի կը կոչւի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցօ դէլ Մոնակոյի հետ համատեղ ջանքերով եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրւածութեան շնորհիւ:

«alikonline.ir» - Հայաստանում կը հիմնւի կերամիկայից սպասքի արտադրութիւն 150 աշխատատեղով եւ ընդլայնման մեծ հնարաւորութեամբ. ծրագիրը կեանքի կը կոչւի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցօ դէլ Մոնակոյի հետ համատեղ ջանքերով եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրւածութեան շնորհիւ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆէյսբուքեանի իր էջում գրառում է կատարել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանէ Ադամեանը՝ հրապարակելով արտադրութեան նմուշի լուսանկար:

«Այս սիրունութիւնը շուտով արտադրւելու է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք... յուլիսին Իտալիայի Նախագահ Սերջիօ Մատարելլան ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրաւէրով այցելեց Հայաստան։ Պատւիրակութեան կազմում էին նաեւ մի խումբ գործարարներ։ Այցից յետոյ Իտալիայի դեսպան Վինչենցօ դէլ Մոնակոյի հետ համատեղ ջանքերով եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրւածութեան շնորհիւ կը հիմնւի կերամիկայից սպասքի արտադրութիւն: Այդ գործում օգտագործւող հումքը կը լինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նիւթեր կը ներկրւեն եւրոպական այլ երկրներից, քանի որ Հայաստանում դրանք չկան: Ի դէպ, ընկերութիւնը նախապէս պլանաւորել էր արտադրութիւնը հիմնել մեր հարեւան երկրներից մէկում»,- նշել է Մանէ Ադամեանը՝ աւելացնելով, որ նախարարութիւնը իր լիազօրութիւնների շրջանակում ակտիւ աջակցում է այս ծրագրին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։