Հա
11/03/2019 - 11:20

«Boeing»-ը յետաձգել է «Boeing 777X» օդանաւի շնորհանդէսը

Նախօրէին «Եթովպիական աւիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) «Boeing 737 MAX 8» օդանաւի կործմանման պատճառով «Boeing» ընկերութիւնը յետաձգել է մարտի 13-ին նախատեսւած իր նոր՝ «Boeing 777X» օդանաւի շնորհանդէսը: 

«alikonline.ir» - Նախօրէին «Եթովպիական աւիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) «Boeing 737 MAX 8» օդանաւի կործմանման պատճառով «Boeing» ընկերութիւնը յետաձգել է մարտի 13-ին նախատեսւած իր նոր՝ «Boeing 777X» օդանաւի շնորհանդէսը: Հաղորդում է «DW»-ն:

«Boeing-ը խորապէս վշտացած է «Եթովպիական աւիաուղիներ»-ի N 302 չւերթի վթարի պատճառով, հիմա մեր հիմնական խնդիրն է մեր յաճախորդներին աջակցելը... Մենք առաջիկայում նոր օդանաւը աշխարհին նեկայացնելու հնարաւորութիւն կունենանք»,- նշւած է ընկերութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ:

Նշենք, որ «Եթովպիական աւիաուղիներ»-ի կործանւած «Boeing 737 MAX 8» օդանաւն ընկերութեան արտադրած նոր սերունդի ինքնաթիռներից է, որը շահագործման է յանձնւել 2017 թւականին:

Մէկ տարւայ ընթացքում սա «Boeing 737 MAX 8»-ի ինքնաթիռների երկրորդ վթարն է, ինչը մտահոգութիւն առաջացրել այս տիպի օդանաւերը շահագործող աւիաընկերութիւնների մօտ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։