Հա
14/03/2019 - 12:00

«Իրանի միջազգային եւ տարածաշրջանային առեւտրափոխանակումներում կը բացառի դոլարը». ԿԲ նախագահ

«Ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման ընթացակարգերը կը ենթարկւեն համակարգային փոփոխութիւնների»,- այս մասին յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդօլնասեր Հեմաթին՝ յստակեցնելով որ, Իրանը տարածաշրջանային եւ միջազգային առեւտորում չի օգտագործեի ամերիկեան դլոարը:

«alikonline.ir» - «Ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման ընթացակարգերը կը ենթարկւեն համակարգային փոփոխութիւնների»,- այս մասին յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդօլնասեր Հեմաթին՝ յստակեցնելով որ, Իրանը տարածաշրջանային եւ միջազգային առեւտորում չի օգտագործեի ամերիկեան դլոարը: Փոխանցում է ԻՍՆԱ-ն:

Հեմաթին անդրադառնալով Իրաքի իշխանութիւնների, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանի այլ երկրերի հետ ձեռք բերւած համաձայնութեանն, ընդգծել է. «Իրաքի եւ տարածաշրջանի այլ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի հետ ձեւաւորւող առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընթացքը վկայում է, Իրանի  ապրաքների եւ արտահանւող ծառայութիւնների աշխարհագրութեան փոփոխութեան ականատեսն ենք»:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների յաղթահարումը գործնականում հնարաւոր է, եւ դրա հաւանականութիւնը աստիճանաբար կաւելանայ հէնց առեւտրաշրջանառութեան համակարգի փոփոխութեան շնորհիւ:

Հեմաթին շեշտել է որ, շուտով դոլարային ֆինանսական համակարգին փոխարինելու կը գայ նոր համակարգ՝ առանց ամերիկեան գերիշխանութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։