Հա
11/06/2019 - 10:40

«Արտարժոյթի փոխարժէքի նւազման հետ համարժէք պէտք է նւազի գոյքերի գները». ՆԳՆ

«Արտարժոյթի փոխարժէքի նւազման հետ համարժէք պէտք է նւազի գոյքերի գները»,- այս մասին երէկ, յունիսի 10-ին՝ տեղեկատւութեան եւ տնտեսական քարոզչութեան շտաբի նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարել ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին անդրադառնալով վերջին օրերի ընթացքում արտարժոյթի փոխարժէքի նւազմանը:

«alikonline.ir» - «Արտարժոյթի փոխարժէքի նւազման հետ համարժէք պէտք է նւազի գոյքերի գները»,- այս մասին երէկ, յունիսի 10-ին՝ տեղեկատւութեան եւ տնտեսական քարոզչութեան շտաբի նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարել ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին անդրադառնալով վերջին օրերի ընթացքում արտարժոյթի փոխարժէքի նւազմանը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ըստ ՆԳՆ-ի՝ տեղեկատւութեան եւ տնտեսական քարոզչութեան շտաբի նիստին ներկայ են եղել գործադիր համակարգերը եւ համապատասխան մարմինները, որի ժամանակ, նախկինի պէս զեկոյց է ներկայացւել բոլոր տնտեսական եւ գործադիր մարմինների գործունէութիւնից:

Անդրադառնալով շտաբի գործունէութեանը ՆԳՆ-ն նշել է որ, «Համաձայն դրա անդամների ներկայացրած առաջարկների, շտաբն աշխատելու է խնդիրների կանխարգելման գործունէութեամբ»:

ՆԳՆ-ն  գոյքերի գների բարձրացման հիմնական պատճառներից համարել է արտարժոյթի փոխարժէքի բարձրացումը, որի նւազման հետ համարժէք պէտք է նւազի դրանց գները, նա յոյս է յայտնել որ համապատասխան մարմինները քայլեր ձեռնարկեն այդ հարցը վերահսկելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։