Հա
11/08/2019 - 10:10

«Աշխարհի ամենահարուստ ընտանիքները ժամը մէկ մեծացնում են իրենց կարողութիւնը 4 մլն. դոլարով». Bloomberg

Bloomberg գործակալութիւնը նշել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքներին, որոնք ժամը մէկ մեծացնում են իրենց կարողութիւնը 4 մլն. դոլարով:

«alikonline.ir» - Bloomberg գործակալութիւնը նշել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքներին, որոնք ժամը մէկ մեծացնում են իրենց կարողութիւնը 4 մլն. դոլարով: Տեղեկացնում է News.am-ը:

Այդպիսով, համաձայն հաշւարկների, ստացւում է, որ մէկ րոպէում աշխարհի ամենահարուստ ընտանիքները 70 հազար դոլար են վաստակում եւ մէկ օրում՝ 100 մլն. դոլար:

«Հէնց այդ կերպ է մեծանում Վոլթոնների կարողութիւնը, կլան, որը կանգնած է Walmart ընկերութեան հետեւոմ, եւ ներառւած է անցած տարւայ ամենահարուստ ընտանքիների ցուցակում»,- նշում է գործակալութիւնը:

Վոլթոնների կարողութիւնը 2018 թ. 39 միլիարդից հասել է 191 միլիարդի: Նրանցից յետ չեն մնում նաեւ այլ կլաններ, օրինակ, Մարսէրի ընտանիքը, որը զբաղւում է նոյնանուն շոկոլադէ բատոնների արտադրութեամբ, այս տարի կարողութիւնը մեծացրել է 37 մլրդ. դոլարով: Այժմ նրանց կարողութիւնը կազմում է 127 մլրդ. դոլար:

Երրորդ տեղում է Koch Industries ընկերութեան ժառանգորդներ Կոխէրի ընտանիքը, որոնց կարողութիւնը հասել է 125 մլրդ. դոլարի:

Գործակալութիւնը նշում է, որ ընդհանուր առմամբ այդ 25 ընտանիքները տնօրինում են 1.4 տրիլիոն դոլար, ինչը 24%-ով շատ է՝ համեմատած անցած տարւայ հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։