Հա
04/09/2019 - 08:35

«Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ»․ Իրանում ՀՀ դեսպան

Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ։ Այն նկատելիօրէն աւելի լաւն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման մշտական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում յայտարարեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

«alikonline.ir» - Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ։ Այն նկատելիօրէն աւելի լաւն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման մշտական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում յայտարարեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը. յայտնում է News.am-ը:

Ընդ որում, նա նշեց, որ Իրանի հետ առեւտրային շրջանառութիւնը համեմատաբար բարձր չէ, սակայն ներկայիս իրավիճակում չի էլ կարող աւելին լինել։ «Իրանի ողջ տնտեսական քաղաքականութիւնը արտաքին աշխարհին դիմադրելու քաղաքականութիւն է։ Պաշտօնական մակարդակով Իրանում բացայայտ յայտարարւում է, որ իրենք պէտք է որքան հնարաւոր է շատ արտահանեն եւ որքան հնարաւոր է քիչ գնեն, բերեն որքան հնարաւոր է շատ կապիտալ եւ որքան հնարաւոր է քիչ դուրս բերեն։ Նոյնիսկ Մեքքա ուխտագնացութեան ժամանակ հաւատակիցների համար նւէրները խորհուրդ է տրւում գնել տանը, ոչ թէ արտասահմանում»,- նկատեց դեսպանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանին յաջողւում է Իրան բաւական մեծ ծաւալով ապրանք արտահանել։ «Այսպէս, 2018 թ․, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտէի տւեալների, Իրան արտահանումը կազմել է 94 մլն. դոլար, ներկրումը՝ քիչ պակաս՝ 270 մլն. դոլար»,- ընդգծեց Թումանեանը։ Բացի այդ, դեսպանի խօսքով, հայկական արտահանման համար նոր հեռանկարներ են յայտնւել Իրանի հետ Եւրասիական միութեան համաձայնագրի շնորհիւ: Դեսպանը յաւելեց, որ համաձայնագիրը նախատեսում է սակագների իջեցում եւ 862 ապրանքների համար մաքսային գործընթացների թեթեւացում:

«Դրանցից 362-ն իրանական շուկայում ԵԱՏՄ ապրանքներն են եւ 500-ը՝ հակառակը: Իհարկէ, Իրանն աւելի շատ առեւտրային խմբեր ունի, սակայն ԵԱՏՄ-ն եւս առաւելութիւններ է ստացել մի շարք ապրանքների համար: Այդ 362-ի թւում կայ 10-12 ապրանք, որոնք առաջարկել է ՀՀ կառավարութիւնը»,- նկատեց դեսպանը: Թումանեանը յայտնեց նաեւ, որ Հայաստանի համար շահաւէտ ապրանքներից Իրանը կը նւազեցնի հանքային ջրի, լիմոնադի, շոկոլադի եւ այլ ապրանքների համար մաքսատուրքերը: Դեսպանի խօսքով՝ առաւելութիւններ կը ստանայ նաեւ տեքստիլ արտադրանքը:

«Ոսկերչական արտադրանքի համար Իրանը մաքսատուրքերը չի նւազեցրել, սակայն վերացրել է ոչ սակագնային սահմանափակումները: Մասնաւորապէս, Իրանում մաքսային ճանապարհով հնարաւոր չէ աւելի քան 150 գրամ ոսկերչական արտադրանք տեղափոխել: ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կը հանւի»,- յաւելեց դեսպանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։