Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 14 Մարտի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մէկը կարղ է կառուցւել Աւստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: 200 միլիոն աւստրալական դոլար (152 միլիոն ամերիկեան դոլար) արժողութեամբ նախագծի իրագործման յայտը ներկայացւել է քաղաքապետարանի խորհուրդ:

Published in Այլ

Մարտի 12-ին Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի հանդիպումը՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Published in Ատրպատական

Խօսելով  վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարւածութեան մասին, դոկտ. Լարիջանին ընդգծել է, որ տարածաշրջանում նոր լարւածութեան առաջացումը չի բխում Երեւանի եւ Բաքւի շահերից:

Published in Իրան

Կարօ Սասունիի մահուան 40-ամեակին առիթով Լիբանանի Կեդրոնական կոմիտէն նպատակայարմար գտած էր մեծանուն գործիչին յիշատակը յարգելու համար երդման արարողութիւնը կայացնել պանթէոնին դիմաց, ուր հանգչած է նաեւ Սասունի: Այսօր, ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէն կազմակերպած է Սասունիի նուիրուած հանդիսութիւն մը, որուն ընթացքին նորահաս սերունդը առիթ պիտի ունենայ ծանօթանալու անոր գործին ու վաստակին:

ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի կողմից կազմակերպւող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 13-15-ը աշխատանքային այցով Յունաստանի Հանրապետութիւնում է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը։

Published in Հայ Դատ

Թուրքիան արգելել է հոլանդացի դիւանագէտների մուտքն իր երկիր եւ առկախել է Հոլանդիայի հետ ամենաբարձր մակարդակի իր յարաբերութիւնները: Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Published in Միջազգային

Աւստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը յայտարարել է, որ ինքը եւս անհրաժեշտութեան դէպքում կարգելի թուրք նախարարներին իր երկիր մուտք գործել` այնտեղ սահմանադրական հանրաքւէի շուրջ քարոզարշաւ իրականացնելու:

Published in Միջազգային
Երեքշաբթի, 14 Մարտի 2017 09:40

Ոչ եւս է Ալի Մոալէմը

54 տարեկան հասակում, երէկ՝ մարտի 13-ին մահացել է «Դոնեա-է-թասւիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր, իրանական կինոյի ճանաչւած պրոդիւսեր Ալի Մոալէմը:

Published in Մշակոյթ

Մարտի 9-ին, Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում ձեռամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Յակոբեան» առեւտրա-արդիւնաբերական ընկերութեան նոր վաճառասրահի բացման արարողութիւնը:

Published in Թեհրան

Հայաստանում Իրանի ցուցահանդեսների եւ յատկապէս իրանական արտադրանքների մասնաւոր ցուցահանդէսի կազմակերպման հետ կապւած հարցերը քննարկւել են Իրանի միջազգային ցուցահանդէսների բաժնետիրական ընկերութեան տնօրէն Ազիզի Մողադամի եւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հանդիպման ընթացքում:

Published in Տնտեսական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։