Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Օրինջի ղեկավար Միշէլ Սթիլը տեղի հայ համայնքի անդամների ներկայութեամբ նշել է, որ այս տարի լրանում է 1.5 մլն. հայի կեանք խլած Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը:

Published in Հայ Դատ

Գերմանիայի ոստիկանութիւնը չի հաստատում, որ Դորտմունդ քաղաքում «Բորուսիա Դորտմունդ» ֆուտբոլային ակումբի աւտոբուսի մօտակայքում տեղի ունեցած պայթիւնը ահաբեկչութիւն է:

Published in Միջազգային

Հոլիւուդեան յայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի «#պահիրխոստումը» արշաւին` իր աջակցութիւնը յայտնելով Կոնգոյում մարդու իրաւունքների պաշտպանութեանը:

Published in Մշակոյթ

Ըստ Վարդան Ոսկանեանի՝ վերջին տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկւել, որպէսզի Հայաստանն ու Իրանը տնտեսական ոլորտում գրանցեն նոր յաջողութիւններ: Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է Հայաստանի ու Իրանի կողմից իրականացւող համատեղ ծրագրին՝ բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացմանը:

Published in Տնտեսական

Սադեղ Մալեքին անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեանը, մասնաւորապէս նշել է. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում եւ Սիրիայում իրականացւող բռնութիւնների հիմնական կատարողն է: Եթէ Սիրիայում եւ Իրաքում իշխանութիւնը գտնւէր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

Published in Իրան

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Fox Business»-ին տւած հարցազրոյցում ասել է, որ «Սիրիա մտնելու որեւէ մտադրութիւն չունի»՝ չնայած, որ անցած շաբաթ կարգադրել էր 59 թեւաւոր հրթիռ արձակել սիրիական աւիաբազաներից մէկի ուղղութեամբ:

Published in Միջազգային

Քննարկւեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետութեան մի շարք շահագրգիռ գերատեսչութիւնների միջեւ փորձի փոխանակման եւ համատեղ վարժանքների իրականացման հնարաւորութիւններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները:

Արդարօրէն Ղարաբաղը կը նկատւի թուրը Հայաստանին, Ղարաբաղի անկախութեան պահպանումը կը նկատւի Հայաստանի ամրապնդման նախապայմանը, Հայաստանի գոյութեան առանցքը, հիմքը, հետեւաբար` ամէն գնով մենք պէտք է Ղարաբաղի ամբողջականութիւնը, անկախութիւնը, մեր ժողովրդի իրաւունքները պահենք, պաշտպանենք եւ հզօրացնենք:

Published in Սփիւռք

ԱՄՆ-ի հրթիռային հարւածները Սիրիային ուղղւած խախտում են միջազգային իրաւունքի նորմերը, քանի որ կատարւել են առանց որեւէ ապացոյցների՝ Դամասկոսի կողմից քիմիական զէնք օգտագործելու հարցի շուրջ: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Published in Միջազգային

Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցութեան ղեկավար Մարին Լը Պէնը յայտարարել է, որ մտադիր է կասեցնել Ֆրանսիայի անդամակցութիւնը Շենգէնի գօտուն, եթէ յաղթի առաջիկայ նախագահական ընտրութիւններին, յայտարարել է Լը Պէնը երեքշաբթի օրը Փարիզում՝ ֆրանսիական լրատւամիջոցների փոխանցմամբ:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։