Հա
Items filtered by date: Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ռուսական «Նեզաւիսիմայա գազետա» թերթում հրապարակւել է ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար Էդւարդ Նալբանդեանի յօդւածը, որում նա անդրադարձել է հայ-ռուսական բարեկամական կապերին:

Թուրքիայի 6 տարբեր բանտերում անժամկէտ հացադուլի մէջ է գտնւում 76 քուրդ քաղաքական գործիչ եւ ակտիւիստ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «diken.com.tr» կայքը, յղում անելով քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան ներկայացրած զեկոյցին:

Published in Միջազգային
Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 14:10

3 ապրիլի 2017

Published in PDF

ՀՀ ԿԸՅ-ն ամփոփել է ՀՀ 2009 ընտրատեղամասից ստացւած արդիւնքները: ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց ստացւած պատկերը: Ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 2 մլն. 588 հազար 590 մարդ, ընտրութեանը մասնակցել է 1 մլն. 577 հազար 323 ընտրող: 6701 քւէաթերթիկ անվաւեր է ճանաչւել:

ԱՊՀ-ի դիտորդական առաքելութեան գնահատականով, ՀՀ-ում խորհրդարանական ընտրութիւններն անցան հանգիստ, թափանցիկ ու կազմակերպւած,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելութիւնը գլխաւորող Սերգէյ Լեբեդեւը՝ ամփոփելով իրենց առաքելութիւնը:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի ներդրումը Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնութիւն ցուցաբերելու հարցում:

Քիչ առաջ ՀՀ ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց Հայաստանի 2005 ընտրատեղամասերի նախնական արդիւնքները՝ ժամը 11:00-ի դրութեամբ: Ըստ այդմ՝ քւէաթերթիկների 99.8 տոկոսի հաշւարկով՝ ՀՀ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկեան» դաշինք՝ 27.37%, «Ելք» դաշինք՝ 7.78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։

ՀՀ ԿԸՅ-ը առցանց ռեժիմով շարունակում է հրապարակել ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւնների արդիւնքները:

«Der Spiegel»-ը յիշեցնում է, որ անցեալ տարւայ երրորդ եռամսեակում Թուրքիայի տնտեսութիւնը գրանցել է 1.8 տոկոս անկում, իսկ թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել ամերիկեան դոլարի նկատմամբ:

Published in Տնտեսական
Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 10:50

Քւէրարկում են քաղաքական լիդերները

(Լուսանկարները՝ Ֆոտոլուրի)

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։