Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

«Իսկապէս տպաւորւած եմ՝ դարձեալ լինելով Արցախում: Ինչ զարմանալի փոփոխութիւններ են տեղի ունեցել այստեղ: Դիտէք այս երեխային, ով կատարում է «SOAD»-ի «Lonely Day»-ը: Նա իրական ռոք աստղ է»,- հոլովակը մեկնաբանել է նա:

Published in Մշակոյթ

Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքում յարձակում է տեղի ուենցել Հայ Աւետարանչական եկեղեցու վրայ:

Published in Սփիւռք

Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի պաշտօնում ընտրւած Գարեգին արքեպիսկոպոս Բէկչեանը նախօրէին ժամանել է Ստամբուլ:

Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բէկչեանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ:

Published in Սփիւռք

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գիւլը նոյնպէս դէմ է սահմանադրական փոփոխութիւններին ու կառավարման նախագահական համակարգի հաստատմանը:

Published in Միջազգային

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին անդրադարձել է իրանական 1396 թւականը Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսութիւն, արտադրութիւն եւ զբաղւածութիւն» անւանակոչմանը՝ նշելով, որ դինամիկ տնտեսութիւնն առաւել քան երբեւէ ամրացնելու է Իրանի ժողովրդի դիրքերը տարածաշրջանում:

Published in Իրան

«Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը խորհրդարանական ընտրութիւններում ստացել է ընտրողների  49.19% քւէ: Հաշւի առնելով, որ խորհրդարան անցնելու շեմը չյաղթահարած կուսակցութիւնների եւ դաշինքների հաւաքած տոկոսները բաշխւելու են շեմը յաղթահարած չորս ուժերի միջեւ, ապա Հանրապետական կուսակցութեան տոկոսները մօտաւոր կը հասնեն 53-54%-ի սահմաններ:

«Ծառուկեան» դաշինքը ստացել է 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, ինչը ենթադրում է, որ դաշինքն ամենայն հաւանականութեամբ կը ստանայ շուրջ երեսուն մանդատ, որից 15-ը՝ կուսակցութեան համապետական ցուցակով, իսկ միւս 15-ը՝ տարածքային ցուցակներից:

Աւարտւեցին նոր Սահմանադրութեամբ անցկացւող ՀՀ առաջին համապետական ընտրութիւնները, եւ Հայաստանի ամենահին կուսակցութիւնը հերթական անգամ կարողացաւ յաղթահարել նւազագոյն շեմն՝ իր տեղն ապահովելով ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանում:

ՀՀ ԿԸՅ-ը հրապարակեց Ազգային Ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ն կազմւած կը լինի 4 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցութիւններ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ:

ԿԸՅ-ն հրապարակել է ապրիլի 2-ին կայացած քւէարկութեան արդիւնքներն՝ ըստ տեղամասերի, որոնցից դատելով կարելի է մօտաւոր պատկերացում կազմել, թէ ինչ արդիւնքներ ունեն կուսակցութիւններից իւրաքանչիւրը եւ ինչի կարող են հաւակնել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։