Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 22 Յունիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 22 Յունիսի 2017 13:10

22 յունիսի 2017

Published in PDF

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում 64 կողմ, 31 դէմ, 0 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ ընդունւեց կառավարութեան 2017-2022 թւականների կառավարութեան ծրագիրը: 

Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների կոմիտէն բանաձեւ է ընդունել Թուրքիայի վերաբերեալ, որտեղ կոչ է արել աշխատանքներ տանել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորելու ուղղութեամբ: Բանաձեւն ընդունւել է 51 կողմ, 3 դէմ եւ 14 ձեռնպահ ձայներով:

Published in Միջազգային

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը յունիսի 23-ին Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղից դէպի հիւսիս-արեւմուտք։

Published in Միջազգային

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Եորիս Պոշէին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը 9 այլ կոնգրեսականների հետ միասին նամակ է յղել Կալիֆորնիա նահանգի Սենատի նախագահի պաշտօնակատար Քէւին դէ Լեոնին` կոչ անելով աջակցել Կալիֆորնիայի վեհաժողովի 1597 օրինագծին, որոն նախատեսւմ է առանձնացնել նահանգի պետական կենսաթոշակային հիմնադրամները Թուրքիայի կառավարութեան կողմից վերահսկւող ինստիտուտներից:

Published in Միջազգային

Ցեղասպանութեան հարցերով զբաղւող գիտնականների միջազգային ասոցացիան բաց նամակ է ուղարկել Աւստրալիայի յատուկ ռադիոհեռարձակման կորպորացիայի՝ «SBS»-ի ղեկավար Մայքէլ Էբէյդային, քննադատելով նրան Հայոց Ցեղասպանութեան սխալ բնութագրի համար։

Published in Հայ Դատ

Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահ Հադիէ Աբբասն այդ երկրում ՀՀ դեսպան Արշակ Փոլադեանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Սիրիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ պատմական կապերն ամրապնդելու անհրաժեշտութիւնը: Սիրիայի խորհրդարանի խօսնակն ընդգծել է հայ-սիրիական յարաբերութիւնները բոլոր մակարդակներում առաջ մղելու անհրաժեշտութիւնը, ինչը բխում է երկու կողմերի շահերից:

Published in Միջազգային

Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրը յայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին իշխանութիւնից հեռացնելը Ֆրանսիայի դիտանկիւնից Սիրիայի ճգնաժամի կարգաւորման համար որեւէ նշանակութիւն չունի: «Այսօր գերակայ հարցը Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարն է». ասել է նա:

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։