Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 27 Յունիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հասել է ժամանակը, որպէսզի Իրանն ու Գերմանիան ընդլայնեն երկկողմ տնտեսական յարաբերութիւնները: Այս մասին, Բեռլինում, Գերմանիայի տնտեսութեան եւ էներգետիկայի նախարար Բրիգիտտէ Զիպրիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Տնտեսական

Իրանի ու Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերութիւնների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի Սենատի որոշումը հակասում է այդ երկրի պարտաւորութիւններին եւ միջամտութիւն է պետութիւնների ներքին գործերին: Այդ մասին, Սէուլում, Եւրասիական տարածաշրջանի խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Published in Իրան

Իրանի անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է յայտանաբերել եւ առգրաււել զէնք-զինամթերքի մեծ պահեստ: Այս մասին, տեղեկացրել է Իրանի անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին:

Published in Իրան

Գերմանիայում անցկացւելիք «G20»-ի՝ «Մեծ քսանեակ»-ի գագաթնաժողովին ընդառաջ Համբուրգի ոստիկանապետ Ռալֆ Մարտին Մայէրը խոստացել է առաւել ուշադիր լինել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնազօրի անդամների հանդէպ։ Նա յայտարարել է, որ որեւէ վիճաբանութեան կամ ագրեսիայի դրսեւորման դէպքում իրենք կը ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ընդհուպ մինչեւ ձերբակալութիւն:

Published in Միջազգային

«Եւրոպական ժողովրդական» կուսակցութեան պատգամաւորներից Ռենատէ Սոմէրը քննադատել է Թուրքիայի իշխանութիւններին ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրօնական հարցերով վարչութեանը փոխանցելու համար:

Published in Միջազգային

«Անհնար է սեփական յաղթանակը կառուցել այլոց պարտութեան հիման վրայ, քանզի անհնար է այլոց անվտանգութեան հաշւին ապահովել սեփական անվտանգութիւնը»,- Բեռլինում կայացած Եւրոպայի արտաքին յարաբերութիւնների խորհրդի տարեկան նիստում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Իրան
Երեքշաբթի, 27 Յունիսի 2017 10:10

Մեր անժամանցելի պարտաւորութիւնը

Մեր խնդիրը Արամ Մանուկեանի արձանը կանգնեցնելու սոսկ անհրաժեշտութիւնը չէ, այլ Արամով մարմնաւորուած մեր ազգային կենսափիլիսոփայութեան վերահռչակո՛ւմը որպէս ազգային գերակշիռ ուխտ։ Հետեւաբար մեր ակնկալութիւնն է, որ ան տեղադրուի հրապարակի սրտին վրայ (ոչ՝ կողքի փողոցին մէջ) որպէս վերջնական ազդարարութիւն եւ որպէս անշրջանցելի յանձնառութի՛ւն՝ բոլոր վաղուան մարտահրաւէրներուն դիմաց։ Զայն չկոթողել հրապարակին իսկ վրայ կը նշանակէ տատամսիլ. կը նշանակէ փախուստ տալ մեր վճռական պարտաւորութիւններէն. կը նշանակէ զիջիլ մեր հաւաքական հպարտութիւնը. կը նշանակէ աշխարհին ներկայանալ ծուռվիզ եւ վեհերոտ:

Բրիտանիայի «Պահպանողական» կուսակցութիւնն ու հիւսիսիռլանդական «Դեմոկրատական իւնիոնիստական» կուսակցութիւնը (ԴԻՒԿ) պայմանագիր են կնքել: Համաձայնագիրը նախատեսում է, որ ԴԻՒԿ-ը աջակցելու է բրիտանացի կոնսերւատիւներին առանցքային հարցերի շուրջ քւէարկութեան ժամանակ:

Published in Միջազգային

«Նախկինում, երբ մենք խօսում էինք կոռուպցիայի մասին դա միայն բամբասանքի մակարդակում էր, կամ դա վերագրում էինք մեր խօսքի ազատութեան կամ մեր կարծիքը ազատօրէն արտայայտելու իրաւունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախւել, երբ բոլորը կարող են խօսել մի մարդու մասին, որը հաւատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահութիւն, բոլորը կարող են համոզւած լինել, որ այդ անձը կոռումպացւած է եւ նա կատարել է գործողութիւններ, որոնք հակադրւում են Վեհաժողովի դաւանած արժէքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպէս ճիշտ նշեց պարոն Գրէյնջէրը, վստահութեան ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակը անընդունելի եւ անթոյլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պէտք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպէս նշւում է զեկոյցում»,- ասել է Արփինէ Յովհաննիսեանը:

ԱՄՆ-ի Գերագոյն դատարանը համաձայնել է քննել նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն համակարգի վերաբերեալ գործը:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։