Հա
Items filtered by date: Շաբաթ, 03 Յունիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանը հաւատարիմ է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւններին: Այս մասին ասւած է Իրանի միջուկային գործունէութեան մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հերթական զեկոյցում:

Published in Իրան

Միջազգային հանրութիւնը շարունակում է արձագանգել Կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ փարիզեան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշմանը: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ասել է, որ բոլորը պէտք է կիսեն այժմ պատասխանատւութիւնը:

Published in Միջազգային

«Պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կայ, սակայն պաշտօնական Ստեփանակերտը չի կիսում այն կանխակալ գնահատականները, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 1994 թւականից ի վեր, աւելի քան երբեւէ մօտ են ռազմական գործողութիւնների վերսկսմանը»,- «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով «Միջազգային ճգնաժամային խմբի» (Internatinal Crisis Group-ICG) հերթական զեկոյցին, որի կանախատեսումներով վերահաս պատերազմը շատ մօտ է:

Հայաստանն ու Ադրբեջանն աւելի քան երբեւէ մօտ են ռազմական գործողութիւնների վերսկսմանը 1994 թւականի հրադադարից ի վեր, գրում է «Միջազգային ճգնաժամային խումբ»-ը (Internatinal Crisis Group) Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը նւիրւած իր հերթական զեկոյցում:

Մեկնրակեց վոլէյբոլի համաշխարհային լիգայ այս տարւայ մրցաշարը: Մրցաշարի մեկնարկն Իրանի ընտարնու համար յաջող չստացւեց: Առաջին քայլում Իրանն ուժերը չափեց Իտալիա ընտրանու դէմ պայքարում եւ պարտւեց 0:3 հաշւով:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։