Հա
Items filtered by date: Ուրբաթ, 30 Յունիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի Հանրապետութեան նախագահ Հէյդար ալ Էբադիին շնորհաւորել է Մոսուլի ազատագրման կապակցութեամբ:

Published in Իրան

Այսօր՝ յունիսի 30-ին Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Եիլզէյեան պալատում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի երդմնակալութեան արորողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 5-ին (մորդադի 14):

Published in Իրան

Այսօր՝ յունիսի 30-ին, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին օրը, հրապարակւեց ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի իմպիչմենտի (անվստահութիւն-ԽՄԲ.) վերաբերեալ բանաձեւի նախագիծը:

Published in Միջազգային

Ռուսաստանի Դաշնութեան տրանսպորտի նախարարութեան նախաձեռնութեամբ «Aeroflot» աւիաընկերութիւնն իր օդանաւերից մէկն անւանակոչել է հայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի պատւին:

Published in Մշակոյթ

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելը համարել է յետադիմական քայլ: Այս մասին, նա յայտարարել է Սէուլում, ամերիկեան «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ընթացքում:

Published in Իրան

Նախորդ շաբաթւայ վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրւեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին:

Published in Սփիւռք

Յունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ անցկացւած Ազգային անվտանգութեան խորհրդի (ԱԱԽ) նիստի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկւել է խիստ կարեւոր եւ ուշագրաւ խնդիր՝ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ դրանց ազդեցութիւնը հայկական համայնքների վրայ: Ըստ պաշտոնական հաղորդագրութեան, նիստի մասնակիցներին հարցի վերաբերեալ տեղեկատւութիւն է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կիրօ Մանոյեանը դրական է գնահատում այս հարցի քննարկումը ԱԱԽ նիստում՝ շեշտելով, որ Մերձաւոր Արեւելքը շատ հեռու չէ Հայաստանից, եւ այս տարածաշրջանի կոնֆլիկտներն այս կամ այն ձեւով ազդում են Հայաստանի անվտանգութեան վրայ:

Ուրբաթ, 30 Յունիսի 2017 12:20

Համակարգը կը խօսի…

Կ՚ուզեմ անմիջապէս շեշտել, որ Արամ Աբրահամեանի այս յօդուածը դոյզն առընչութիւնն իսկ չունի հայրենի մեր ժողովուրդի արժէքային համակարգին հետ։ Ան կը ներկայացնէ քաղաքական կարծրատիպերու փէշերուն կառչած իշխանական համակարգը միայն, որ կը շարունակէ մերժել անկախ պետականութեան դժուարահաճ նորմերը։ Աւելի՛ն։ Այդ համակարգը կ՚ուզէ անկախութեան քողին տակ մշտնջենաւորել արտաքին ուժերէն կախեալ եւ այդ ուժերէն «երաշխաւորուած» իր երջանիկ գոյութիւնը։ Եւ ապրիլ այդ շինծու ու յաւիտենապէս կերպընկալ կեանքով:

Լոնդոնի ոստիկանութիւնը ձերբակալել է Ստամբուլից ժամանած 21-ամեայ աղջկայ, որը կասկածւում է ահաբեկչական յարձակում նախապատրաստելու համար:

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։