Հա
Items filtered by date: Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանին մտահոգում է Պարսից ծոցի աւազանի արաբական երկրների միջեւ ստեղծւած լարւած իրավիճակը: Այդ մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Published in Իրան

Տարածաշրջանի արաբական երկրների միջեւ ստեղծւած լարւածութիւնն ԱՄՆ-ի միջամտութեան արդիւնքն է: Այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:

Published in Իրան

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մեկնաբանել են Կատարի շուրջ ստեղծւած դիւանագիտական սկանդալը:

Published in Միջազգային

Չլինէր 1918 թւականը, չէր լինի նաեւ 1920 թւականի Խորհրդային Հայաստանը, հետեւաբար` չէր լինի նաեւ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը: Այսօր՝ յունիսի 5-ին լրագրողներին ասաց ՀՀ ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը: «Մենք յաջորդ տարի նշելու ենք մայիսեան հերոսամարտերի 100-ամեակը եւ չպէտք է առանձնացնենք երրորդ Հանրապետութիւնը առաջինից, քանի որ այս Հանրապետութիւնը 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի արդիւնքն  է»,- ասաց նա:

Եմէնի եւ Լիբիայի իշխանութիւնները միացել են Սաուդական Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացեալ Էմիրութիւններին ու Բահրէյնին՝ Կատարի հետ դիւանագիտական կապերը խզելու հարցում:

Published in Միջազգային

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցի կապակցութեամբ, երէկ՝ յունիսի 4-ին յատուկ միջոցառում է տեղի ունեցել լուսահոգի Էմամի դամբարանում, որի ընթացքում ելոյթ է ունեցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին: Իր ելոյթում, այաթ. Խամենէին անդրադարձել է հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարներին, նրա թողած աւանդին եւ օրւայ քաղաքական հարցերին:

Published in Իրան

Արաբական աշխարհի քաղաքական կեանքը ցնցւած է դիւանագիտական սկանդալից: Սաուդական Արաբիան, Բահրէյնը, Եգիպտոսն ու Արաբական Միացեալ Էմիրութիւնները խզել են իրենց դիւանագիտական յարաբերութիւնները Կատարի հետ:

Published in Միջազգային

Չնայած ահաբեկչութիւններին՝ ընտրութիւնները Մեծ Բրիտանիայում կը կայանան յունիսի 8-ին, ինչպէս նախատեսւած էր: Այդ մասին յայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիղ Խանը:

Published in Միջազգային

Երէկ կայացած ստուգողական հանդիպումների ընթացքում Իրանի եւ Հայաստանի հաւաքականները պարտութեան մատնեցին իրենց մրցակիցներին:

Published in Մարզական

Վոլէյբոլի համաշխարհային լիգայում Իրանը տարաւ իր առաջին յաղթանակը: Մեր վոլէյբոլիստները 3:1 հաշւով պարտութեան մատնեցին Լեհաստանի ընտրանուն:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։