MENU
Հայ երգի թագուհի Օֆելիա Համբարձումեանի մահւանից մէկ տարի անց Կոմիտասի անւան պանթէոնում նրա յուշաքարն է տեղադրւել:
Ընդգծելով Թեհրան-Երեւան յարաբերութիւնների բազմակողմանի զարգացման անհրաժեշտութիւնն, Արա Բաբլոյեանն ասել է.- «Կարեւոր է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեութիւնը: Դա կարող է խթանել երկու երկրի յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը»:
Եթէ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եւրոպական ընկերութիւններին, ապա Եւրոմիութեան կողմից պատասխան միջոցներ կը պահանջւեն:
Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստեք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:
Այս տարւայ յուլիսի 26-ի դրութըամբ` Հայաստանից արտահանւել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղէն: Այսօտ` յուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարեանը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականութեան հարցերով օգնականի պաշտօնի թեկնածուն պարտաւորւել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների խոչընդոտներին:
Բրիւսէլում, Եւրոյանձնաժողովի շէնքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիայ են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալւած իրաւապաշտպաններին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում ծաւալւող գործընթացը, Իրանի, Ռուսաստանի եւ Հիւսիսային Կորէայի դէմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունումն հակաիրանական, թշնամական ակնյայտ քայլ է: Այս մասին այսօր՝ յուլիսի 26-ին յայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԵՄ հարցերով նախարար Օմէր Չելիքը Բրիւսէլում հանդիպել են Եւրոպական միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան եւ ընդլայնման բանակցութիւնների հարցերով ԵՄ յանձնակատար Եոհաննէս Հանի հետ: