Հա
Items filtered by date: Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 14:00

24 սեպտեմբերի 2017

Published in PDF
Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 12:50

«Եւա»-ն՝ մեծ էկրանին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի կինոթատրոններում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի պրեմիերան:

Published in Մշակոյթ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են Բունդեսթագի ընտրութիւնները:

Վերջին բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, թէ գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) առաջատարն է: Սակայն գլխաւոր ինտրիգը կայանում է նրանում, թէ ինչպէս կը բաշխւեն ընտրողների ձայները միւս կուսակցութիւնների միջեւ, ինչն էլ կարող է ճակատագրական նշանակութիւն ունենալ ապագայ կառավարութեան ձեւաւորման գործընթացի համար:

Published in Ալիք-Առցանց

Երէկ՝ սեպտեմբերի 23-ին Իրանում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ եւ տօնական տրամադրութիւն էր տիրում: Միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, նշում էին 2017-2018 թւականի ուսումնական տարւայ առաջին զանգը:

Published in Թեհրան

Պենտագոնը պաշտօնապէս յայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական նշանակութեան «B-1» տիպի ռմբակոծիչները «F-15» կործանիչների ուղեկցութեամբ նախազգուշական թռիչք են իրականացրել Հիւսիսային Կորէայի օդային տարածքում:

Published in Միջազգային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ: 

Published in Միջազգային

Ռուս բլոգեր Սերգէյ Նովիկովը տպաւորւած է Արցախի Հանրապետութիւն կատարած այցով. նա տպաւորութիւններով կիսւել է իր բլոգում տեղադրւած յօդւածում, ներկայացրել Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ին, որում յայտնւում են Արցախ այցելող յայտնի մարդիկ:

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 10:30

Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխտեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ՝ տեսնում էք միմեանց որպէս մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սովորելու, զրուցելու եւ խաղալու:

Published in Թեհրան

«Forbes»-ը Լարի Գագոսեանին ներառել է խոշորագոյն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

Միջազգային հեղինակաւոր «Forbes» հանդէսը ամերիկահայ արտ-դիլեր եւ գալերիստ Լարի Գագոսեանին ներառել է ներկայում աշխարհում բնակւող խոշորագոյն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Published in Տնտեսական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։