MENU
Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Թուրքիայի՝ Եւրոմիութեան անդամ դառնալու շուրջ բանակցութիւնների ապագան պարզ կդառնայ այս տարւայ հոկտեմբերին:
Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յոյսով է, որ իրեն կը յաջուի փոխզիջումներ գտնել Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ միւս երկրների ժողովուրդների շահերից:
Կազմակերպութեամբ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակին եւ Լիբանանի Հայ Դատի յանձնախումբին, երէկ` երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2017-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ զեկուցական հանդիպում` «Հայ Դատի մարզերը եւ մարտահրաւէրները» նիւթով:
Այսօր, նշում ենք Արցախի Հանրապետութեան հռչակման 26-ամեակը, այդ պատճառով էլ՝ տօնական օր է։ Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մէկ քայլ էր, որ թւում էր թէ չեր բխում 1988-ի փետրւարին ծայր առած՝ Արցախը Սովետական Հայաստանին վերամիաւորելու պահանջով համաժողովրդային շարժման տրամաբանութիւնից։
Իրանի պաշտպանութեան նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամիի յայտարարութիւնը, ըստ որի՝ իրենց գերատեսչութեան համար առաջնային նպատակ է իրենց դաշնակից պետութիւններին զէնքի մատակարարումը, իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով, առաջին հերթին վերաբերում է Մերձաւոր Արեւելքի երկրներից Սիրիային, Լիբանանին, Աֆղանստանին եւ այլն:
ԵՄ-ն կողմ է հանդէս գալիս Փխենեանի հանդէպ ճնշման եւ տնտեսական պատժամիջոցների ուժեղացմանը։ Այս մասին յայտարարել է արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժւար է ազատւել աւելորդ քաշից։ Աւելին, նրանք շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գօտում են, զգուշացնում են Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։