Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Բրիտանական հեղինակաւոր «The Times» պարբերականը զրուցել է Սիրիայի հիւսիսում գործող քրդամէտ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբաւորման հրամանատարներից Աբդուլ Քադիր Աֆֆեդիլիի հետ, որը մեծ դեր է ունեցել յատկապէս վերջին ամիսներին Սիրիայի հիւսիսում քուրդ զինեալների մասնակցութեամբ իրականացւած գործողութիւններին: 

Published in Միջազգային
%AM, %10 %375 %2018 %11:%Հնվ

Զարիֆը մեկնել է Մոսկւա

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 10-ին մեկնել է Մոսկւա:

Published in Իրան

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Published in Նոր Ջուղա

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ յունւարի 6-ին Իրանի բանակի «Էմամ Ալի» համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին եւ ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում:

Published in Թեհրան

Հայաստանում է Բրազիլիայի «Կանաչների» կուսակցութիւնը ներկայացնող, Երեւանի քոյր-քաղաք Սան Պաուլոյի աւագանու անդամ Ջիլբերտօ Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գէորգ Զատիկեանը:

Published in Հայ Դատ

Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարական դպրոցին մէջ, ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներէն մեկնելով սորված ենք, թէ կրօնը խղճի հարց է: Այլ խօսքով` Դաշնակցութիւնը իր աշխարհահայեացքով կրօնը կը թողու իր ընկերներու ազատ կամքին եւ ինք խտրականութիւն չի դներ Դաշնակցութեան շարքերը եկող ընկերներու միջեւ կրօնական տարբերութեան պատճառով:

Հայաստանի Հանրապետութեանը խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան: Գոհար Իսկանդարեանը կարեւորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դէպքում լաւ բան չի սպասւում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խօսքով, եթէ լինեն ցնցումներ, ապա Իրանը կը կորցնի վերահսկողութիւնը, շատերը կօգտւեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապւած քրդական հարցի, Ատրպատականի հետ, կը տարւի մասնատման քաղաքականութիւն:

Published in Միջազգային

Ադրբեջանը հաշւել է Բաքու այցելած հայերի թիւը։ Իսկ ովքե՞ր են նրանք։

2017 թւականին Հայաստանի վեց քաղաքացի այցելել է Ադրբեջան։ Այս մասին նշւած է այդ երկրի մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարարութեան հաշւէտւութեան մէջ։ Նախորդ տարւայ ընթացքում Ադրբեջան են այցելել 190 երկրի 2 մլն. 691 հազար 998 օտարերկրեայ քաղաքացի, նրանցից վեցը Հայաստանից են եղել։

Published in Միջազգային

ԱՄՆ-ի Սքրիփսի գիտահետազօտական ինստիտուտի քիմիկոսները եզրայանգման են եկել, որ 4 մլրդ. տարի առաջ Երկիր մոլորակի ջրային աւազաններում քիմիական ռեակցիաների փակ շղթայ է գոյութիւն ունեցել, որը բերել է կեանքի առաջացման:

Published in Այլ

Մարդու ուղեղում կայ մարդկային զգացմունքների անլար սքաներ: Դրա գործողութեան սկզբունքը նման է «Wi-Fi» անլար կապին, կարծում է Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դիգբի Տատումը: 

Published in Այլ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։