Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 13:00

25 հոկտեմբերի 2018

Published in PDF
Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 12:50

Երբ չես ընտրւում, որպէսզի ընտրւես…

Այսպիսն է մեր իրողութիւնը՝ կապւած ՀՀ վարչապետի չընտրութեան, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների եւ, վերջապէս, հին վարչապետի նոր ընտրութեան հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում եւ ոչինչ արդէն զարմանալի չէ, շատերս ենք համոզւել: Որ փետրւարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգաւորը չէ: Նոյնիսկ օրէնքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրւել վարչապետ ու ամէն ինչ անել, որ քեզ չընտրեն եւ այդ չընտրութիւնը դիտւի, որպէս նոր Հայաստանում մի նոր առաջընթաց:

Կովկաս այցելելուց առաջ Բոլթոնը շատ կարճ մեկնաբանել էր Կովկաս կատարւելիք իր այցի նպատակը՝ ասելով, որ Կովկասը «նշանակալիօրէն մեծ» դերակատարում ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի յարաբերութիւններում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Կովկաս այցելու նպատակը Բոլթոնը բացատրել է նրանով, որ ցանկանում է գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդէպ նրանց ունեցած վերաբերմունքը։ Այսինքն՝ այցը չի սահմանափակւում միայն Իրանի խնդրով։ 

Գործարար Ռեզա Նաֆեզին կարծում է, որ Իրանին մօտ լինելն ու Եւրասիական միութեան հնարաւորութիւնները այն առաւելութիւններն են, որոնք պէտք է օգտագործի Հայաստանը:

Published in Տնտեսական
Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 12:20

Ընդամէնը քաղաքական տհասութիւն է

Թէպէտ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը որոշում ունէր՝ կողմ քւէարկել կառավարութեան ներկայացրած ՀՀ «Ընտրական օրէնսգիրք» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, սակայն խմբակցութեան երկու պատգամաւոր չմասնակցեցին քւէարկութեանը: Նրանց եւ եւս հինգ պատգամաւորի շնորհիւ կամ պատճառով նախագիծն այդպէս էլ չընդունւեց:

Լիբանանահայ համայնքը, աշնան եղանակին առընթեր, գործունէութեան աշխուժ վերամուտի նախադրեալներ կը պարզէ: Անցնող շաբաթավերջը յատկանշուեցաւ Արամ Ա. վեհափառ հայրապետի ձեռնադրութեան 50-ամեակի նշումով: Լիբանանի պետութեան երեք գլխաւոր դէմքերու ներկայացուցիչներու, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարին, դիւանագիտական ներկայացուցչութիւններու, հայ եւ լիբանանեան այլ համայնքներու հոգեւոր եւ քաղաքական մարմիններու պատասխանատուներուն մասնակցութիւնը յատուկ տարողութիւն, համընդգրկում եւ այդ բոլորով իսկ` կարեւոր հնչեղութիւն ապահովեցին նշումին:

Մեծ թւով իրանական ընկերութիւններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գօտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիւ քայլ չի արւել: Այս մասին հոկտեմբերի 24-ին «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսէն Ռահիմին: 

Published in Տնտեսական

Հայ մշակոյթի եւ Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր եւ միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։

Published in Թեհրան

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ: 

Չորեքշաբթի, 24 հոկտեմբեր 2018-ին, Ժընեւի մէջ, հանդիպում մը տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Տիար Արմէն Սարգիսեանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի միջեւ։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։