Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ադրբեջանի մաքսիմալիստական մօտեցումը եւ Երեւանի ու Զանգեզուրը զաւթելու մասին յայտարարութիւնները թոյլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցութիւններում, կարծում է ՀՀ նախագահը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Եթէ մեր յոյսն այն է, որ պէտք է նստենք, ոչինչ չանենք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համբուրի մեր ճակատը եւ ասի, որ շատ լաւն ենք, նման բան չի լինելու։ ՄԽ անդամ երկրները շահեր ունեն, մենք էլ մեր երկրի շահերով պէտք է առաջնորդւենք։ Մեր գործողութիւնները պէտք է պլանաւորւած լինեն ըստ այն բանի, թէ որտեղ են մեր շահերը։ Իսկ մեր շահն այն է, որ անկախ Մինսկի խմբի առկայութիւնից՝ որեւէ օր զոհ չունենանք։

Նոբէլեան հիմնադրամը լրջօրէն քննարկում է հեղինակաւոր մրցանակի դափնեկիրների թւում կանանց թւի աւելացման առաջարկութիւնները՝ այդ թեմային նւիրելով առանձին հանդիպում Ստոկհոլմում: 

Published in Հասարակական

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

Published in Նոր Ջուղա

Բուն Բարեկենդանի ուրախ տօնի առիթով, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպեց յատուկ խրախճանք, որը տեղի ունեցաւ հինգշաբթի 8 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 8:30-ին Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկեանեան» սրահում: 

Published in Ատրպատական

Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահի նստավայրում երէկ նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Ռումէն Ռադեւի առանձնազրոյցից յետոյ կայացել են ընդլայնւած կազմով բանակցութիւններ՝ երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ, որից յետոյ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնմանն ու խորացմանն ուղղւած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն:

Մեծ Բրիտանիայի քաղաքներից մէկում կը յայտնւի ինքնատիպ էկո շէնք, որը դրսից զարդարւած կը լինի բնական «կախովի այգիներով»: 

Published in Այլ

Հանրայայտ «Jacob & Co.» ժամագործական ընկերութիւնը ստեղծել է 6 մլն. դոլար արժողութեամբ բացառիկ ժամացոյց, որը զարդարւած է հատընտիր դեղին ադամանդներով:

Published in Այլ

Կիրակի, 11 Փետրուար 2018-ին, Անգարայի մէջ գումարուեցաւ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան (HDP) Երրորդ Համագումարը։ Ժողովը կը գումարուէր HDP-ի համար ծանր պայմաններու մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։