Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարարի յայտարարութիւնը, թէ ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինը յանձնի սիրիական ուժերի վերահսկողութեանը, խօսում է մերթ ընդ մերթ երեւացող ռուս-թուրքական շահերի բախման հերթական կէտի մասին։ Լաւրովն յաւելել է, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրաւել Աֆրինը եւ այդ կապակցութեամբ յիշեցրել Մոսկւայի ակնկալութիւնը Աֆրինը վերայանձնել սիրիական կառավարական ուժերին։

Սուրիական ճգնաժամը հասաւ իր աւարտին: Տագնապալի 7 տարիներ անորոշութեան, վախի ու անապահովութեան մթնոլորտ ստեղծեցին, սակայն Սուրիոյ մէջ տուայտող հայ համայնքը հաւաքեց իր ուժերը, ճշդեց առաջնահերթութիւնները եւ երբեմն իր ցաւն ու հոգիին խռովքը թաղելով գոյութեան կռիւ մղեց՝ ապրելու, տոկալու ու տարիներու գուրգուրալից աշխատանքով, նուիրումի օրինակներով մարմին առած ու դէպի լոյս սլացած այս փոքր ածուն ամէն գնով պաշտպանելու ու պահպանելու համար:

Published in Սփիւռք

Անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում խաղաղ բնակչութեան դէմ ենթադրեալ քիմիական յարձակմանը, Իրանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը նշել է, որ ոչ ոք չի կարող պնդել եւ ապացուցել, թէ Սիրիայի կառավարութիւնն ընդդիմութեան դէմ քիմիական զէնք է օգտագործել:

Published in Միջազգային

Իտալական հեղինակաւոր «La Stampa» պարբերականը հարցազրոյց է արել ապրիլի 4-6-ը պաշտօնական այցով Սուրբ Աթոռ եւ աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետութիւն մեկնած Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի (պաշտօնավարման ժամկէտն աւարտւել է ապրիլի 9-ին) հետ:

Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի խօսքով՝ հիմա որեւէ մեկը չի կարող ասել, թէ ինչ կը լինի ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական յարձակմանը յաջորդած Արեւմուտքի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների հետ, սակայն փաստ է, որ առաջիկայ ժամերին Ամերիկայի Միացեալ Նահանգները ռազմական հարւածներ կը հասցնի Սիրիական տարածքին: Խնդիրը, ըստ նրա, հիմա նրանում է, թէ ԱՄՆ-ի հարւածն ինչ թափ կունենայ:

Բրիտանական ծանրակշիռ «World Soccer» ֆոտբոլային պարբերականը հրապարակել է մոլորակի 500 կարեւորագույն ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը:

Published in Մարզական

Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 11-ին մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրութիւնները: 

Published in Միջազգային

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ ապրիլի 22-ին Նիւ Եօրքի «Times Square» հրապարակում տեղի է ունենալու յիշատակի արարողութիւն, որին մասնակցելու է նաեւ օպերային յայտնի երգիչ Էլի Բերբերեանը:

Published in Սփիւռք

Թուրքական «Anadolu» գործակալութիւնը յատուկ անդրադարձ է կատարել այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նշանաւոր Կտուց կղզուն, որն այսօր անւանւում է Չարփանաք: Ըստ թուրք լրագրողի՝ Կտուց կղզին Վանի կուսական գեղեցկութիւնն է եւ յատկապէս հրաշալի է գարնանային այս եղանակին:

Published in Մշակոյթ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այսօր՝ ապրիլի 11-ին մեկնարկել է Իրանի եւ Չինաստանի միջուկային համագործակցութեան խորհրդաժողովը: 

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։