Հա
Items filtered by date: Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարութեան հրաժարականը:

Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 21:10

Արտահերթ նիստ՝ կառավարութիւնում

Այսօր տեղի է ունեցել կառավարութեան արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը: 

ՀՅԴ Հայաստանի Գործադիր մարմինը յայտարարութիւն է տարածել․

Քիչ առաջ Հանրապետութեան հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնութեան հանրահաւաքը։

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսեանի հրաժարականին իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում կատարած գրառմամբ արձագանգել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան:

Published in Միջազգային
Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 17:30

Ծառուկեանը միացաւ շարժմանը

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը եւ Ազգային ժողովի «Ծառուկեան դաշինք» խմբակցութիւնը՝ անձամբ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ, միանում են Հայաստանում եւ աշխարհասփիւռ հայութեան շրջանում ծաւալւած համաժողովրդական շարժմանը:

Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 16:40

Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել։ Հրաժարականը ներկայացւած է պաշտօնական կայքում։

Այս պահին քիչ առաջ ազատ արձակւած Նիկոլ Փաշինեանը գլխաւորում է երթը:

Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 15:20

Հաղորդագրութիւն

Այսօր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը հանդիպել է ձերբակալութեան մէջ գտնւող ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի հետ:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ՀՀ զինւած ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սոյն թւականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրէնքով սահմանւած կարգի խախտմամբ կազմակերպւած հաւաքին մասնակցութիւնը եւ այդ զինծառայողների նկատմամբ օրէնքով սահմանւած կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատւութեան միջոցները:

Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։