Հայաստան - ԱրցախՄշակութային

«Հայաստան՝ սուրբ երկիր» ֆիլմի քննարկումը նւիրւել է Արցախի Հանրապետութեան Անկախութեան Հռչակման օրւան

Սեպտեմբերի 2-ին «Լիւըր» արտմենեջմենթի կազմակերպութիւնում կինոդիտում-քննարկում է կայացել։

Ներկայացւել է ֆրանսիահայ ռեժիսոր Նարեկ Ոսկանեանի «Հայաստան՝ սուրբ երկիր» («Armenia Terra Sacra») 2022 թ.-ին ստեղծւած ֆիլմը, որը նկարագրում է Հայաստանի եւ Արցախի միջնադարեան ճարտարապետութիւնը։

Ֆիլմում ներառւած են նաեւ Արցախի այն եկեղեցիներն ու ամրոցները, որոնք այսօր դժբախտաբար դուրս են վերահսկողութիւնից: Միջոցառման յատուկ հիւրն էր ֆիլմի ֆրանսիաբնակ պրոդիւսեր Նարէ Թադէոսեանը, ով վարեց զրոյց-քննարկումը։

Միջոցառումը նւիրւել է Արցախի Հանրապետութեան Անկախութեան Հռչակման օրւան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button