Հա
Երկուշաբթի, 16 Յունւարի 2017 14:40

Համաձայնագրից մէկ տարի անց

Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մէկ տարին: Այս մէկ տարւայ ընթացքում շատ է գրւել եւ խօսւել այս փաստաթղթի մասին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մէկ տարին: Այս մէկ տարւայ ընթացքում շատ է գրւել եւ խօսւել այս փաստաթղթի մասին: Կողմնակիցներն այն ներկայացնում են որպէս առանցքային նշանակութեան մի փաստաթուղթ, որը կտրուկ փոխելու է երկրի քաղաքա-տնտեսական զարգացումների ընթացքը, իսկ ընդդիմադիրները, ընդհակառակը՝ այն որակում են ձախողում, որը ոչ միայն չի կարողացել լուծել Իրանի դէմ գործող պատժամիջոցների խնդիրը, այլ, ընդհակառակը, արգելակել է երկրի միջուկային ծրագրի բնականոն զարգացման ընթացքը:

Սակայն, չպէտք է մոռանալ, որ երկրի քաղաքա-տնտեսական գործընթացների վրայ համապարփակ համաձայնագրի թողած դրական կամ բացասական հնարաւոր ազդեցութեան մասին օբիեկտիւ գնհատական կարելի է տալ այն դէպքում, երբ հաշւի առնենք, թէ ինչ պայմաններում էր երկիրը դրանից առաջ, եւ ինչ պայմաններում է այն այսօր:

Թերեւս սկսենք հէնց համապարփակ համաձայնագրի հետ անմիջական առնչութիւն ունեցող միջուկային արդիւնաբերութեան եւ միջուկային տեխնոլոգիաների ոլորտից:

Գաղտնիք չէ, որ միջուկային արդիւնաբերութիւնը համարւում է գիտա-տեխնոլոգիական բարդագոյն ոլորտներից մէկը, որտեղ նորաելուկ՝ այսպէս կոչւած «սկսնակ» երկրների համար օդի եւ ջրի պէս անհրաժեշտ են գիտելիքների եւ փորձի փոխանակումը  ոլորտի առաջատար՝ «հնաբնակ» երկրների հետ:

Ինչպէս փորձն է ցոյց տալիս, միջուկային ոլորտի  «հնաբնակների» ոչ բարիացակամ վերաբերմունքը կարող է զգալիօրէն դանդաղեցնել, կասեցնել կամ էլ ամբողջովին ձախողել դեռեւս նոր-նոր այդ ոլորտ մուտք գործող երկրի միջուկային ծրագիրը: Եւ, թէեւ, հնարաւոր է սեփական ուժերի վրայ յենւելով լուծել որոշակի խնդիրներ, սակայն, ինչպէս հէնց մեր երկրի սեփական փորձն է ցոյց տւել անհնար է ապահովել ծրագրի բնականոն եւ համաչափ զարգացումը:

Այսօր, սակայն, պայմանները փոխւել են: Ինչպէս ոլորտի մասնագէտներն ու ղեկավրներն են վկայում, միջուկային համապարփակ համաձայնագրից մէկ տարի անց Իրանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ինտեգրւում է միջուկային միջազգային հանրութեանը՝ մէկ առ մէկ յաղթահարելով նախկին բոլոր արգելքները:

Համապարփակ համաձայնագրի անմիջական արդիւնքներն ամենաշատն իրենց զգացնել են տւել նաւթարդիւնաբերութեան եւ աւիացիոն ոլորտներում, որոնցում երկարատեւ տեղատւութեանը փոխարինման է գալիս մագընթացութիւնը:

Իրանը շատ արագ վերանւաճում է նաւթի համաշխարհային շուկայում իր նախկին դիրքերը՝ կրկին վերածւելով այդ ոլորտի ամենազդեցիկ եւ առանցքային խաղացողներից մէկին, առանց որի այսուհետ անհնար է լինելու լուծել նաւթա-գազային արդիւնաբերութեան միջազգային գլոբալ խնդիրները:

Իսկ աւիացիոն ոլորտն էլ ստացել է շնչելու նոր հնարաւորութիւն: «Airbus»-ի եւ «Boeing»-ի հետ պայմանագրերը Իրանի աւիացիոն ոլորտին բառի ամենաբուն իմաստով վերակենդանացման հնարաւորութիւն են ընձեռել:

Չմոռանանք, որ նախահամաձայնագրային շրջանում աւիացիոն ոլորտի փորձագէտներն ահազանգում էին իրանական աւիացիայի մօտալուտ փլուզման մասին: Վիճական այնքան ողբերգական էր, որ 10-րդ կառավարութեան օրօք մի պահ շրջանառութեան դրւեց երկրի ներքին չւերթերի սպասրկման արտօնութիւնը «Qatar airways»-ին փոխանցելու հնարաւորութեան մասին լուրը, ինչը մեծ աղմուկի եւ դժգոհութեան պատճառ դարձաւ:

Իհարկէ, արդար եւ անկողմնակալ լինելու համար պէտք է նշենք, որ  այնպէս չէ, թէ յետպատժամիջոցային շրջանում ամէն ինչ կատարեալ է:

Այս մէկ տարւայ ընթացքում հնարաւոր չի եղել վերջնականապէս լուծել ֆինանսա-բանկային ոլորտում Իրանի դէմ գործող պատժամիջոցների խնդիրը: Միջազգային ֆինանսա-բանկային կենտրոնները դեռեւս խուսափում են Իրանի հետ բնականոն յարաբերութիւնները վերականգնելու փորձերից, ինչն էլ որոշակիօրէն դանդաղեցրել է երկրի վերջնական ու լիարժէք վերադարձը միջազգային առեւտրա-տնտեսական ասպարէզ՝ դանդաղեցնելով տնտեսութեան վերականգնման եւ աճի ընթացքը:

Սա, թերեւս, միջուկային համապարփակ համաձայնագրի այսպէս կոչւած «աքիլեսեան գարաշապար»-ն է, որն ունի անհրաժեշտ ներուժը՝ տապալելու կարեւորագոյն այս փաստաթղթի բոլոր ձեռքբերումները:

Եթէ ամփոփենք վերջին մէկ տարւայ իրադարձութիւնները, ձեռքբերումներն ու բացթողումները, հանրագումարում միանշանակօրէն կարող ենք եզրակացնել, որ միջուկային համապարփակ համաձայնագիրն այնուամենայնիւ մեծ քայլ էր դէպի առաջ, որն «Իրանի իմիջը միջազգային սպառնալիքից վերափոխեց միջազգային գործընկերոջ» (Աննուղակի մէջբերումն ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիից է-Ա.Շ.):

Միջուկային համապարփակ համաձայանգիրը, սակայն, դեռեւս հեռու է ամբողջական արդիւնաւորւած փաստաթուղթ կոչւելու հանգամանքից, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է առանց հնամաշ նախապաշարուների իրատեսութիւն, համբերատարութիւն, սառնասրտութիւն, շրջահայեացութիւն, քաղաքական կամք եւ սկզբունքայնութիւն:   

Յարակից Հրապարակումներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Վիզաների չեղարկումից յետոյ Իրանից Հայաստան մէկօրեայ տուրիզմն ակտիւանում է
    Վիզաների չեղարկումից յետոյ Իրանից Հայաստան մէկօրեայ տուրիզմն ակտիւանում է

    2016 թւականի օգոստոսին վիզային ռեժիմի չեղարկումից յետոյ Իրանից Հայաստանի սահմանամերձ քաղաքներ մէկօրեայ ուղեւորութիւնների թիւն աւելացել է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։