Հա
Չորեքշաբթի, 18 Յունւարի 2017 14:50

Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

Թերեւս հէնց այս գնահատականն էլ կարող է իր մէջ ամփոփել դիմադիր, թէ ընդդիմադիր բոլոր այն վերլուծաբանների եւ լրագրողների կարծիքն այն մասին, որ նախագահի յունւարի 17-ի մամլոյ ասուլիսը նախորդներից տարբերւում էր յատկապէս իր չափազանց զգուշաւորութեամբ եւ պահպանողականութեամբ:

Բովանդակային դաշտում, այն, հիմնականում, վճակագրական տւեալներով հագեցած, պաշտպանական բնոյթի հաշւետւութիւն էր յիշեցնում, որի առանցքը, ինչպէս նշում է Նադեր Քարիմի Ջոնին «Ջահան Սանաթ» օրաթերթի խմբագրական յօդւածում, կազմում էր մի բան. «Եթէ չլինէր Միջուկային համապարփակ համաձայնագիրը»:

Իր ելոյթում, դոկտ. Ռոհանին հիմնականում փորձում էր ներկայացնել, թէ ինչպիսին կը լինէր մեր կեանքը, եթէ մէկ տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ չկայանար համապարփակ համաձայնութիւնը:

Սա, իահրկէ, ինչ-որ տեղ թւում է բնական, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ ընդամենը մի քան ամսից մեզ սպասւում է հերթական նախագահական ընտրութիւնները, որի առանցքն անկասկած կազմելու է հէնց Միջուկային համապարփակ համաձայնագիրը, դրա շուրջ ծաւալւող իրադարձութիւնները, եւ դրա ձեռքբերումներն ու բացթողումները:

Եթէ 9-րդ մամլոյ ասուլիսում դոկտ. Ռոհանիի ելոյթը դիտարկենք հէնց այդ դիտանկիւնից, ապա, միանշանակօրէն, կարող ենք ասել, թէ նա նախագահական ընտրութիւններին ընդառաջ փորձում էր ներկայացնել յստակ բովանդակութիւն, որի մրցակից բովանդակութիւնը ձեւակերպւած էր դեռեւս ամիսներ առաջ, ես կասէի՝ թէկուզ այն պահին, երբ ընդունւեց Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Հետեւաբար Հանրապետութեան նախագահի ելոյթն իր ընդդիմախօսների «այլընտրանքային» բովանդակութեան «այլընտրանքն» էր, որը փորձում էր հէնց սկզբից լուծել հանրային ընկալման մի շարք հարցեր:

Տպաւորութիւնն այն էր, որ նախագահը փորձում էր հանրային կարծիքի համար անուղղակիօրէն ընկալելի դարձնել թէ՛ ներպետական, թէ՛ տարածաշրջանային եւ աշխարհքաղաքական լրջագոյն այն գործընթացները, երկրի անվտանգութեանն առնչւող հիմնարար այն հարցերը, որոնց զարգացման հետագայ ընթացքը մեծապէս կախւած է Միջուկային համապարփակ համաձայնագրի ճակատագրից: Աւելի պարզ. նախագահը փորձում էր ընտրութիւններին ընդառաջ ձեւակերպելով յստակ քաղաքական օրակարգ՝ հանրային կարծիքին կանգնեցնելով ընտրութեան առջեւ. չափաւորականութիւն, թէ՝ ծայրայեղականութիւն:

Անկեղծ ասաց, սա նախընտրական բաւականին հետաքրքրի եւ ուշիմ մարտավարութիւն է, որն իհարկէ կարդիւնաւորւի այն ժամանակ, երբ հանրային կարծիքի կողմից իւրացւի ու դառնայ ընկալելի: Իսկ դրա համար վիճակագրական տւեալներն ու դրանց վրայ հիմնւած յաղթանակները չեն կարող համարւել բաւարար կենսունակ եւ մրցունակ ռեսուրսներ: Հանրային կարծիքին անհրաժեշտ են սեփական մաշկի վրայ զգացւող անմիջական արդիւնքներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։