Հա
06/05/2017 - 16:30

Բնութագիրը՝ ոչինչ չասող. նախագահական ընտրութիւնների հեռուսաբանավէճերի մասին

Խուսափելով աւելորդ ռիսկից, թեկնածուները հիմնականում զբաղւած էին ոչինչ չասող ընդհանրախօսութեամբ, որն էլ հէնց կարելի է համարել երէկ կայացած հեռուստաբանավէճի հիմնական բնութագիրը:

Իսկ ամենատհաճն անկասկած, երկրի ապագայ տեսլականի, առկայ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հիմնական մարտահրաւէրների կարգաւորման կապակցութեամբ թեկնածուների մօտ յստակ ծրագրերի բացակայութիւնն էր, ինչ էլ լուրջ մտահոգութեան տեղիք էր տալիս:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների միջեւ կայացած երկրորդ հեռուստաբանավէճն էլ մեղմ ասաց աչքի չընկաւ ոչնչով:

Թէեւ թւում էր, թէ մօտենալով ընտրութիւնների օրւան թեկնածուները պէտք է փորձեն ցուցաբերել առաւել նախաձեռնողականութիւն եւ ակտիւութիւն, այդուհանդերձ, առաջին հեռուստաբանավէճի համեմատութեամբ երկրորդը պակաս ագրեսիւ էր ու ինտրիգային:

Խուսափելով աւելորդ ռիսկից, թեկնածուները հիմնականում զբաղւած էին ոչինչ չասող ընդհանրախօսութեամբ, որն էլ հէնց կարելի է համարել երէկ կայացած հեռուստաբանավէճի հիմնական բնութագիրը:

Իսկ ամենատհաճն անկասկած, երկրի ապագայ տեսլականի, առկայ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հիմնական մարտահրաւէրների կարգաւորման կապակցութեամբ թեկնածուների մօտ յստակ ծրագրերի բացակայութիւնն էր, ինչ էլ լուրջ մտահոգութեան տեղիք էր տալիս:

Թեկնածուներից եւ ոչ մէկը չօգտագործեց իրեն ընձեռւած հնարաւորութիւնն ու ժամանակը՝ ներկայացնելու համար երկրի կառավարման կապակցութեամբ սեփական ծրագրերն ու հայեացքները:

Փոխարէնը, հեռուստաբանվէճը հիմնականում ընթացաւ 11-րդ կառավարութեան արածի ու չարածի հետ կապւած, շարքային քաղաքացիներին ոչինչ չտւող անիմաստ եւ անպտուղ դիսկուրսով, որը, դժւար թէ կարելի էր երկրի ղեկավարման հաւակնող թեկնածուների մակարդակի բանավէճ անւանել:

Ընդհանրապէս նման հեռուստաբանավէճերի տրամաբանութիւնը յուշում է, որ դրանք կոչւած են յստակ պատկեր ձեւաւորելու թեկնածուներից իւրաքանչիւրի ծրագրերի եւ հայեացքների կապակցութեամբ՝ օգնելով կողմնորոշւելու այսպէս կոչւած այն «սպիտակ քւէներ»-ին, որոնք դեռեւս ընտրութիւն չեն կատարել թեկնածուներից որեւէ մէկի միջեւ, կամ, ընդհանրապէս, դեռ չեն որշել մասնակցելո՞ւ են արդեօք ընտրութիւններին, թէ՝ ոչ:

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների միջեւ մինչ այժմ կայացած երկու հեռուստաբանավէճերը, յատկապէս՝ երկրորդը բացարձակապէս չեն ծառայել այդ նպատակին: Դեռ աւելին՝ նրանք անկասկած որոշակի հիասթափութիւն են առաջացրել սեփական ինքնասիրութիւնը յարգել իմացող քաղաքացու մօտ:

Այս համատեքստում էլ, եթէ ամփոփելու լինենք երկրորդ հեռուստաբանավէճն ապա միանշանակօրէն կարող ենք ասել, որ այն չունէր որեւէ յաղթող: Ընդհակառակը՝ ունէր ընդգծւած 6 պարտւող: Իսկ թէ թեկնածուներից որի՞ն է պէտք աւելի պարտւած համարել ցոյց կը տայ արդէն ժամանակը:

Վիճակը որոշակիօրէն կարող է փրկել նախատեսւած վերջին՝ երրորդ հեռուստաբանավէճը, եթէ, իահրկէ, թեկնածուների մօտ բաւարարի քաղաքական կամքն ու քաջութիւնը եւ ընտրողի մտային կարողութիւններն ու ինքնասիրութիւնը յարգելու բարոյական պարտաւորւածութիւնը:

Հակառակ դէպքում այս հեռուստաբանավէճերը կը վերածւեն նախընտրական անիմաստ շոուի, որոնց կազմակերպման համար անհրաժեշտ միլիոնանոց բիւջէն ապահովւում է պետական գանձանակից՝ ասել է, թէ ինքնասիրութիւնը վիրաւորւած քաղաքացիների գրպանից: Այդ դէպքում թեկնածուներից եւ ոչ մէկը չունի բարոյական որեւէ իրաւունք ընտրութեան օրն արհամարհւած քաղաքացուց պահանջելու քաղաքացիական պարտաւորութեան գիտակցական բարձր մակարդակի դրսեւորում: Չէ՞ որ դա առաջին պէտք է դրսեւորեն հէնց իրենք՝ թեկնածուները, որոնք հաւակնում են ընտրութեան դէպքում ղեկավարելու նոյն այդ քաղաքացիներին, որոնցից պահանջում են առաւելագոյնը, չտալով նրանց ոչինչ:

Յարակից լուրեր

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

    Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած  ժամանակի պատմաքաղաքական եւ հասարակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

  • Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում
    Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտօնից ազատեց ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։