Հա
Հինգշաբթի, 08 Յունիսի 2017 13:10

Համախմբւելու եւ ամբոխային տրամաբանութեանը տուրք չտալու պահը

Իրանը կայուն պետական համակարգ ունեցող երկիր է, որի ղեկավարութիւնը կատարելապէս իւրացրել է տարաբնոյթ մարտահրաւէրների եւ տարբեր կարեւորութեան ու նշանակութեան ճգնաժամերի կառավարման ու յաղթահարման արւեստը: Իրանի պետական համակարգը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային պահերին ունակ է իրավիճակի վերահսկման, երկրի անվտանգութեան եւ ներքին կայունութեան պահպանման ու ժողովրդի անդորրն ապահովելուն ուղղւած յստակ՝ համարժէք ու համաչափ քայլեր ձեռնարկել:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Երկու կարծիք լիենլ չի կարող. երէկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները սադրանք էր՝ ուղղւած երկրի անվտանգութեան, ներքին կայունութեան եւ անդորրի դէմ:

Ակնյայտ է, որ թշնամական ուժերի գործողութիւնները միանշանակօրէն նպատակ է հետապնդում ապակայունացնել Իրանը ներսից, վտանգել երկրի անվտանգութիւնը, ներքին կայունութիւնն ու անդորրը՝ վերջնանպատակ ունենալով երկիրը քանդել ներսից:

Թշնամական այս նկրտումներն առաւել ուշագրաւ են դառնում, եթէ դրանք դիտարկում ենք նախօրէին Ռիադ կատարած ԱՄՆ-ի նախագահի այցելութեան ու դրա հետապնդած յայտնի նպատակների, եւ Սաուդական Արաբիայի եւ Կատարի միջեւ ծագած հակամարտութեան ֆոնին:

Գիտակցելով, որ Իրանին անհնար է ծնկի բերել ռազմական ուղղակի առճակատման միջոցով, Վաշինգտոն-Ռիադ հակաիրանական ալիանցը փորձում է մի կողմից վարել տարածաշրջանում Իրանի կատարեալ մեկուսացման քաղաքականութիւնը, իսկ միւս կողմից յաւելեալ լարւածութիւն եւ ճգնաժամային օջախներ ստեղծել Իրանի սահմաններից ներս: Կարճ ասաց՝ մարտավարութիւնը յստակ է. Իրանին ներքաշել անվտանգութեան հետ կապւած լրջագոյն քաոսի մէջ:

Իհարկէ պէտք չէ տարակուսել չարամիտ այս մտայնութեան կատարեալ ձախողման վրայ այսպէս կոչւած խաղադրոյք կատարելու համար: Անցեալ չորս տասնամեակների, աւելի որոշակի յետյեղափոխութեան շրջանի պատմական իրադարձութիւններն ու վերիվայրումներն ապացուցել են, որ նման քայլերը չեն կարող ունենալ յաջողութեան որեւէ հեռանկար:

Դրա համար կան պարզ ու յստակ պատճառներ: Իրանը կայուն պետական համակարգ ունեցող երկիր է, որի ղեկավարութիւնը կատարելապէս իւրացրել է տարաբնոյթ մարտահրաւէրների եւ տարբեր կարեւորութեան ու նշանակութեան ճգնաժամերի կառավարման ու յաղթահարման արւեստը: Իրանի պետական համակարգը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային պահերին ունակ է իրավիճակի վերահսկման, երկրի անվտանգութեան եւ ներքին կայունութեան պահպանման ու ժողովրդի անդորրն ապահովելուն ուղղւած յստակ՝ համարժէք ու համաչափ քայլեր ձեռնարկել:

Իսկ անցեալի նմանատիպ բոլոր փորձերը ցոյց են տւել, որ դրանք միանշանակ հանգեցնում են ազգային յաւելեալ համախմբւածութեան: Մենք՝ իրանցիներս ապացուցել ենք, որ ճգնաժամային պահերին ունակ ենք դրսեւորելու ազգային գիտակցութեան եւ քաղաքացիական պարտքի զգացողութեան ամենաբարձր մակարդակ, ինչն էլ տապալում է թշնամիների չարամիտ բոլոր նախաձեռնութիւնները:

Վստահ ենք, որ մեզ կը յաջողւի յաղթահարել նաեւ այս փորձութիւնը: Դրա համար անհրաժեշտ է միայն ցուցաբերել ազգային գիտակցութեան նոյն բարձր մակարդակն ու համախմբւածութիւնը, որն օրհասական պահերին մշտապէս դարձել է մեր փրկօղակը:

Մեր պետական համակարգն ունի անհրաժեշտ հզօր ներուժը, չարամիտ այս գործողութիւններին համաչափ ու համարժէք արձագանգելու համար: Վստահ ենք, որ պատասխան քայլը լինելու է ոչ հապճեպ, կշռադատւած ու լիարժէք: Իսկ մեզ մնում է լինել համբերատար, համախմբւել յանուն երկրի անվտանգութեան, իսկ ամենակարեւորը տուրք չտալ ամբոխային տրամադրութեանը:

Չմոռանաք, որ երէկւայ գործողութիւնների միջոցով, թշնամին լկտիաբար փորձել է տպաւորութիւն ստեղծել, թէ իբր որքան խոցելի է երկրի անվտանգութեան համակարգը: Դա նրան կը յաջողւի այն դէպքում միայն, եթէ հանրութիւնը ցուցաբերի խուճապային տրամադրութիւն:

Related items

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

  • Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

    «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

  • Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը

    Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ