MENU
Հոսէյն Դեհղանը յատուկ ընդգծել է, որ Իրանը մշտապէս կանգնած է լինելու Սիրիայի ժողովրդի կողքին, եւ ջանք չի խնայելու նպաստելու Սիրիայում ահաբեկչութեան վտանգի չէզոքացմանն ու խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան վերականգնամնը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի որոշմամբ` Իւրի Խաչատուրովն ազատւել է ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից:
Թարմացւած աղիւսակում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը բարելաւել է դիրքերը երեք հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը:
Դելի Թուրքիայի նախագահի ժամանումից առաջ՝ Հնդկաստանի փոխնախագահը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, իսկ նրա ժամանումից աւելի քիչ, քան 24 ժամ առաջ, ընդունել է Կիպրոսի նախագահին՝ այդպիսով ուղերձ յղելով Թուրքիային Քաշմիրի հարցով Պակիստանի դիրքորոշմանն իր աջակցութեան համար:
Թուրքիայի նախկին սահմանադրութեամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիութիւնն արգելւում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքւէով ամրագրւած փոփոխութիւնները թոյլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Չեխ քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարէլ Շւարցենբերգը ուրախ կը լինի, եթէ այլ երկրներ եւս հետեւեն Չեխիայի օրինակին եւ ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը
Արգենտինայի ֆուտբոլի առաջնութեան «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում յիշատակւել է Հայոց Ցեղասպանութիւնը՝ 102-րդ տարելիցին նւիրւած մեծ պաստառի միջոցով, որը պահւել է խաղադաշտում:
Մայիսի 1-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստան հաստատւած սիրիահայ երաժիշտներին, որոնց ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի անդամներ՝ Մելինէ Ծատրեանն ու Անահիտ Նազարեանը:
Սպահան նահանգի Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր ամփոփւած է 1622 թւականին, հաւատի ճամբին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնը, ուրբաթ՝ ապրիլի 28-ի առաւօտեան տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։