Հա
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2013 12:50

Կուսակցական տոյժ

Էլահէ Ռասթգուն հեռացւել է Աշխատանքի իսլամական կուսակցութեան շարքերից: Այս մասին տեղեկացնում են զանգւածային լրատւամիջոցները՝ յղում կատարելով կուսակցութեան հրապարակած յայտարարութեանը: Աշխատանքի իսլամական կուսակցութիւնը տկն. Ռասթգուին մեղադրել է կեղծ երդում տալու եւ կուսակցական երկպառակտում առաջացնելու մէջ:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2013 10:50

Օրհնւած սհաթի նստւածքը

Այս օրերին հայ քաղաքական մտքի օրակարգի թիւ մէկ կէտը մնում է հայրենի իշխանութիւնների կողմից ողջ հայութեանը մատուցւած հերթական անակնկալը: Սեպտեմբերի 3-ին Մոսկւայում, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նպատակադրումը՝ եւրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագայ զարգացման ուղղութեամբ:

Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2013 14:10

11.09.1973 Քառասուն տարի անց

«... Եւ մտապահէք, աւելի շուտ, քան ենթադրում էք, կը բացւեն այն լուսաւոր ուղիները, որոնք ազատ մարդկանց կառաջնորդեն՝ կառուցելու աւելի լաւ հասարակութիւն: Կեցցէ՛ Չիլին: Կեցցէ՛ ժողովուրդը: Կեցցէ՛ աշխատաւորները»: Սրանք Չիլիի ժողովրդին ուղղւած Սալւադոր Ալիենդէի վերջին խօսքերն էին, որ հնչեցին ռադիօ պատգամի տեսքով 1973 թւականի սեպտեմբերի 11-ին:

Published in Խմբագրական
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 10:20

Բացարձակ արժէքների շտեմարան

Գերմանիայում մեկնարկել է Բունդեսթագի հերթական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւը: Թէեւ սոցհարցումների նախնական տւեալները որեւէ լաւ բան չեն գուշակում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան (SPD) կամ ինչպէս իրենք՝ գերմանացիներն են սիրում անւանել՝ «Ծեր մօրաքրոջ» համար, այնուամենայնիւ, օրերս տասնեակ հազարաւոր քաղաքացիներ ի մի էին եկել մայրաքաղաք Բեռլինի գլխաւոր Բրանդենբուրգեան հրապարակում՝ նշելու աշխարհի ամենահին սոցիալ դեմոկրատական կուսակցութեան հիմնադրման 150-ամեակը:

Նման միջոցառումներն ազգամիջեան եւ միջկրօնական լարւածութիւն սերմանելուց բացի, որպէս կանոն, վերածւում են տարբեր տրամաչափի պանթուրքիստ ակտիւիստների ժամադրավայրի, որտեղ գեներացւում են անջատողական նորանոր մտքեր եւ գաղափարներ: Այնպէս, որ ...

Published in Դիտանկիւն

Քւէարկութեան արդիւնքները հետաքրքրական էին: Առաջադրւած թեկնածուների մեծամասնութիւնը, այդ թւում՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բլոկի նախարարութիւնների համար առաջադրւած ղեկավարները ստացան պատգամաւորների աւելի քան 2/3-րդի վստահութեան քւէն:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013 10:50

Մեր լեզուն «ճկուն ու ... բարբարոս»...

Վերջերս, «Ալիք» օրաթերթի օգոստոսի 1-ի եւ 8-ի էջերում, ընթերցելով երիտասարդ մտաւորական Արամ Շահնազարեանի գրառումները՝ հայոց լեզւի եւ յատկապէս դրա ճիշտ կիրառման ուղղութեամբ, որոշեցի այս ակնարկով արծարծել խոհերիս մի բաժինը՝ յիշեցնելով որոշ իրողութիւններ:

Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2013 14:20

Ճարտ. Ռոստոմ Ոսկանեանի յիշատակին

Ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը ծնւել է 1932 թւականին՝ Թաւրիզում: Նրա հայրը՝ Մելիք Ոսկանեանը, ճանաչւած լուսանկարիչ էր: Թերեւս, Ռոստոմ Ոսկանեանը հէնց նրանից է ժառանգել արւեստի նկատմամբ մեծ սէրը եւ գեղարւեստական իր բացառիկ ճաշակն ու զգացողութիւնը:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 08 Օգոստոսի 2013 12:38

ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ 93-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

20-րդ դարի 60-ական թւականներին, երբ աստիճանաբար սկսւեցին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել տալու գործնական աշխատանքները, որոնք, անշուշտ, բխում էին Հայ Դատի համար մղւող պայքարի անհրաժեշտութիւնից, ստեղծւեց այնպիսի կացութիւն, որ Հայ Դատն ակամայ նոյնացւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու խնդրի հետ, չնայած նրան, որ Ցեղասպանութեան դատապարտումը երբեւէ չէր կարող համարւել Հայ Դատի վերջնական՝ ամենակարեւոր նպատակը: Այն ընդամէնը պայքարի առանցքային փուլերից մէկն էր, որը պէտք է յաղթահարւէր գլխաւոր վերջնակէտին հասնելու համար:
Հաշւի առնելով ժամանակները, այն օրերի աշխարհա-քաղաքական պայմանները, նման նոյնացումն ինչ-որ տեղ արդարացւած էր: Բեւեռացւած աշխարհում, սառը պատերազմի տարիներում, Եղեռնի եւ անկախութեան կորստի թմբիրից դեռ նոր-նոր ուշքի եկող հայ ժողովուրդը ստիպւած էր՝ աշխարհին յուշելու, որ ինքը դեռ կայ, գոյութիւն ունի եւ շարունակում է ապրել:
Խօսքը, անշուշտ, մեր ֆիզիկական գոյութեան մասին չէր: Այդ մասին կային բազում վկայող փաստեր: Սակայն, մենք ստիպւած էինք՝ ապացուցելու, որ կենդանի ու կենսունակ ենք նաեւ քաղաքականապէս: Հայ Դատի տեսանկիւնից՝ դա նշանակում էր, որ մենք ստիպւած էինք՝ աշխարհին ցոյց տալու, որ ունենք գիտակցւած քաղաքական նպատակներ եւ այդ նպատակներն իրականացնելու համար՝ հանգրւանային յստակ ծրագիր: Այդ օրերում Հայ Դատը միջազգային քաղաքականութեան առարկայ դարձնելու եւ համապատասխան քաղաքականութիւն վարելու համար՝ անհրաժեշտ էր նախ աշխարհին ստիպել, որ այն ճանաչի եւ դատապարտի Ցեղասպանութիւնը:
Վերջին երկու տասնամեակում, փոփոխւած աշխարհա-քաղաքական պայմաններում, Հայ Դատով զբաղւող կազմակերպութիւնների ճիգերով, Հայ Դատը դուրս եկաւ հայկական շրջանակներից եւ դարձաւ ոչ միայն օտարների համար խօսակցութեան առարկայ, այլ նրանք աստիճանաբար սկսեցին ճանաչել նաեւ այդ իրողութիւնը:
Հասունացաւ պայքարը նոր հանգրւան տեղափոխելու անհրաժեշտութիւնը: Անցում ճանաչումից՝ հատուցում: Իսկ սա նշանակում էր, որ մենք պարտաւոր էինք յստակօրէն սահմանել թէ ինչ է մեզ համար նշանակում հատուցում հասկացութիւնը: Եւ հէնց այստեղ էր, որ ի յայտ եկան վտանգաւոր խարխափումները: Ասպարէզ իջած այսպէս կոչւած «իրատես քաղաքականութեան» կողմնակիցները քաղաքական ամբողջական հատուցման եւ բռնագրաւեալ մեր հողերը վերադարձնելու պահանջի փոխարէն՝ շրջանառութեան մէջ դրեցին «Ցեղասպանութեան հետեւանքներն ամբողջական վերացման» անհասկանալի՝ լղոզւած բանաձեւը: Ինքնախաբէութեան այս վտանգաւոր դրսեւորումն առաւել մտահոգիչ դարձաւ այն պահին, երբ, ոմանք չգիտես որ իրաւունքով փորձեցին գծել հայկական պետութեան վերջնական սահմանները՝ Արեւմտեան Հայաստանը յայտարարելով որպէս «հոգու եւ սրտի հայրենիք»:
Ակնյայտ է, որ որոշակի շրջանակների կողմից ամէն ինչ արւում է, որպէսզի մոռացութեան մատնւի Հայ Դատի պայքարի առանցքը՝ կիզակէտը, որը մեր հայրենիքի տարածքային ամբողջականութեան վերականգնումն է: Ինչպէս դաշնակցական ականաւոր տեսաբան Էդւարդ Յովհաննիսեանն է ժամանակին սահմանել. «Մենք պէտք է գիտակցենք, որ աշխարհի բոլոր քաղաքական նպատակները բխում են մի ինչ-որ բարոյական կամ հասարակական վախճանական նպատակից, որ քաղաքական պայքարի միայն վերջին փուլում է դառնում քաղաքական նպատակ, իսկ մինչ այդ մնում է վախճանական նպատակի ուղղութիւնը ցոյց տւող փարոս: Հայ Դատի քաղաքական վախճանական նպատակը վաղուց ի վեր ձեւակերպւած է Հ. Յ. Դաշնակցութեան կողմից՝ որպէս Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստանի ստեղծում: Չկայ եւ չի կարող լինել աշխարհում ոչ մէկ հայ, որ համաձայն չլինի այս ձեւակերպման հետ, այսինքն՝ չուզենայ, որ երկրագնդի վրայ գոյութիւն ունենայ Միացեալ, Ազատ եւ Անկախ Հայաստան»:
Ուրեմն՝ մենք պարտաւոր ենք եւ պէտք է ամրագրենք անբեկանելի այն փաստը, որ Հայ Դատի համար մղւող պայքարի վախճանական նպատակի շուրջ չի կարող լինել որեւէ տարակարծութիւն: Մեր վերջնանպատակը ոչ թէ Ցեղասպանութեան ճանաչումն է, այլ՝ ՄԻԱՑԵԱԼ, ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ: Ահա սա է Հայ Դատի վերջնանպատակի սահմանումը: Այս վերջնանպատակն է, որ իրաւականօրէն ամրագրւած է մեր ամենամեծ յաղթաթղթում՝ Սեւրի դաշնագրում:
Եւ այս բոլորը մեզ բարոյական իրաւունք է վերապահում համարձակօրէն բարձրաձայնելու՝ ահազանգելու, որ Ցեղասպանութեան ճանաչումը չարժէ ոչինչ, եթէ նրան չի հետեւելու Հայ Դատի վերջնանպատակի լիարժէք իրագործումը:

Published in Դիտանկիւն
Էջ 26, 26-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։