Հա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրիւ Շոֆէրը (ԱՄՆ) յունւարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի միջեւ տեղի ունեցած հանդիպումից յետոյ հանդէս էին եկել յայտարարութեամբ:

Published in Հայ Դատ

«Tert.am»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ խօսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում իրենց կուսակցութեան պարտւելու պատճառների եւ քաղաքական ուժի ծրագրերի մասին:

«Միջազգային մթնոլորտն ի նպաստ Արցախի չէ, եւ Դաշնակցութիւնը որոշել է թէ' Սփիւռքում եւ թէ՛ Հայաստանում շարունակել կենտրոնացնել իր բոլոր ուժերը յանուն Արցախի դատի, ժողովրդի եւ անկախութեան»,- «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Արցախում սկսւած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից Յակոբ Բագրատունու բնորոշմամբ ժողովը պատմական է, որովհետեւ ՀՅԴ 128 տարւայ պատմութեան մէջ առաջին անգամն է, որ ազատ, մարտունակ, հպարտ Արցախում է այն գումարւում:

Եթէ պարզւի, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրութիւններից առաջ խաբել է ընտրողներին: Այս մասին իր ֆէյսբուքեան գրառման մէջ նշել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը: 

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի յունւարի 14-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին։ Մասիս Մայիլեանը կարեւորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտութեան գօտում կայունութեան պահպանումը։

Յունւարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ։ 

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախաւորել ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի կողմից նկարահանւող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային եւ փակ ճնշում գործադրելով նրանց վրայ, որպէսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց եւ Արցախ այցելելուց:

Փաշինեանը ցանկանում է աւելի շատ վերահսկողութիւն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած ցանկացած առարկութիւն նա ընդունում է որպէս պոտենցիալ մարտահրաւէր։ 2019 թ.-ին այդ հարցը Հայաստանի կառավարութեան համար կը յայտնւի առաջնահերթութիւնների շարքում։

«Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել, Արցախը պէտք է գրաւել, Արցախը պւտք է մերը դարձնել». ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեան:

Published in Գաղափարական
Էջ 1, 132-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։