MENU
Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:
Մասնագէտների կարծիքով` գանձագողութիւնը Թուրքիայում ահռելի ծաւալների է հասել։ Երեւոյթն այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն հայկական, այլեւ մահմեդական յուշարձաններն են քանդում։
Թուրքիայի վճռաբեկ դատարանը նոր որոշումով «Սանասարեան հանը» հետ է վերադարձել Թուրքիայի «Հիմնադրամների վարչութեանը»։
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու յոյսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալւել: Պարզւել է, որ գանձախոյզներից 4-ը Դիարբեքիրի նահանգի Սիլւան շրջանի ոստիկանութեան աշխատակիցներ են: Ձերբակալւածների թւում է նաեւ Սիլւանի շրջանի ոստիկանապետ Օմէր Օզթուրքը:
83-ամեայ Արաքսի տատը հանգիստ չունի: Նա անգամ Հայ Դատի գրասենեակ նամակ է ուղարկել եւ պատասխանին է սպասում:
Թուրքիայի, Իրանի, Սիրիայի եւ ՌԴ նախագահների միջեւ հանդիպումը կը կայանայ փետրւարի 14-ին, Սոչիում: Կը կայանան նաեւ երկկողմ հանդիպումներ Պուտինի ու Էրդողանի միջեւ:
Թուրքիոյ մէջ կը շարունակուի Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան երեսփոխանները անձեռնմխելիութենէ զրկելու գործընթացը:
Յառաջիկային եւս 9 միջնորդութիւն կը ներկայացուի Թուրքիոյ խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատութեան միացեալ յանձնախումբին, որպէսզի քրտամէտ կուսակցութեան 8 երեսփոխաններ միանուագ զրկուին պատգամաւորական անձեռնմխելիութենէ:
Օրերս ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը յայտարարել էր, որ Թուրքիայի ակտիւութիւնը Հարաւային Կովկասում վերջին մէկ տարւայ ընթացքում Նախիջեւանի ուղղութեամբ է, ինչը եւ' քաղաքական, եւ' ռազմական նշանակութիւն ունի: Մասնաւորապէս` Թուրքիան նախապատրաստւում է իր սահմաններից դուրս ստեղծել երրորդ ռազմաբազան:
Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ շրջանում յատուկ պահպանութեան տակ առնւած 1700-ամեայ խճանկարը աղբանոցի է վերածւել։