Հա
Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2013 13:20

Սայլը տեղից շարժւեց

Դրական մթնոլորտում է աւարտւել Իրան- «5+1» Ժնեւեան բանակցութիւնների առաջին փուլը: Կողմերը պայմանաւորւել են կրկին հանդիպել երեք շաբաթ անց՝ նոյեմբերի 7-ին եւ 8-ին: Հոկտեմբերի 14-ին եւ 15-ին կայացած բանակցութիւնների եզրափակիչ փուլին ներկայ են եղել նաեւ Իրանի արատաքին գերատեսչութեան ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, եւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան պատասխանատու Քաթրին Աշտոնը:

Published in Դիտանկիւն

Երկար ժամանակ չպահանջւեց, որպէսզի հանրային կարծիքը պատրաստ լինի այդ բոլորը մէկ սեղանի վրայ ընկալելու: Այպիսով՝ Իրան-Արեւմուտք բանակցութիւնների լոյսի տակ քննարկման առարկայ են հանդիսանում նաեւ պատժամիջոցների վերացմանն ուղղւած, եւ ինչ-որ տեղ ԱՄՆ-ի հետ դիւանագիտական շփումների վերականգնման հարցը, ինչը չէր կարող անարձագանգ մնալ Իրանի պահպանողականներին յարող հոսանքների կողմից:

Published in Քաղաքական

ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը հոկտ. 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէիսիին: Դեսպանի նշանակումից յետոյ՝ սա առաջին այցն էր բնապահպանութեան նախարարին:

Published in Իրան

«Իրանի քաղաքացիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայութեան աշխատակիցների վերաբերմունքից»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանութեան հիւպատոս Սէյէդ Մոհսէն Մոլային:

Published in Իրան

«Ադրբեջանը չի համաձայնւում սահմանային շրջանում փոքր շուկաներ հիմնելու Իրանի առաջարկին»,- այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատւական գործակալութեան հետ ունեցած հարցազրոյցում նշել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Քէյհան Հաշեմնիան:

Published in Իրան

Չորեքշաբթի, հոկտ. 9-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց Կիպրոսի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Անդրէա Իգնատիոյին, որը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում իր առաքելութեան աւարտին եկել էր «մնաք բարով»ի այցելութիւն տալու առաջնորդ Սրբազան Հօրը:

Published in Թեհրան
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2013 13:00

Զգօնութեան պահը-2

Արդէն խօսել ենք այն մասին, որ ժնեւեան բանակցութիւնները կարող են ազդարարել Իրան-Արեւմուտք, յատկապէս Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորման մեկնարկը: Յամենայն դէպս՝ հանրային կարծիքի ակնկալիքը հէնց դա է: Դոկտ. Ռոհանիի ձեւաւորած դիւանագիտական թիմին սպասւում է դժւարին առաջադրանք: Նիւեօրքեան այցի ձեռքբերումները բարձրացրել են ակնկալիքների նշաձողը:

Published in Դիտանկիւն

Իրանի արտգործնախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանը Ժնեւեան բանակցութիւնների համար առաջարկների նոր փաթեթ է մշակել: Նա յայտնել է. «Գրեթէ պատրաստ է Իրանի առաջարկութիւնների նոր փաթեթը, որը վաղը՝ հոկտ. 15-ին, յանձնւելու է «5+1»-ին»:

Published in Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը «Ռաշա թուդէյ» հեռուստացանցին տւած ասուլիսի ընթացքում ընդգծել է. «Իրանի եւ Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան միջեւ 6-ից 9 ամսեայ համագործակցութիւնը բաւարար է Իրանի ատոմական հարցի կարգաւորման եւ պատժամիջոցների նւազեցման համար»:

Published in Իրան

Իրանական «Ֆարս» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանը չի մասնակցի Սիրիայի վերաբերեալ «Ժնեւ 2» միջազգային կոնֆերանսին, եթէ իրեն դրա համար ներկայացւի որեւէ նախապայման: Այս մասին յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարզիէ Աֆխամը:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։