Հա

Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Published in Միջազգային

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրէին «պատասխան ընդունելութեամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսիայի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկօն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմեանց դեսպաններին՝ անասելի շռայլութեամբ հաւատարմութեան երդումներ են տւել միմեանց, սակայն նրանց միաւորողը չի եղել միայն դա: Նրանց միաւորողը եղել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի յայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից յետոյ:

Published in Միջազգային

 Նոյեմբերի 14-ին յայտնի դարձաւ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութիւնների նախընտրական ողջ պատկերը: 

Եթէ Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանայ, ապա Ռուսաստանը գործի կը դնի Հայաստանի հետ միացեալ զօրախումբը: Այդ մասին «ՌուսԱրմԻնֆօ»-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէնի տեղակալ, ռուս ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւը՝ յաւելելով, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Աշխատանքային այցով Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:  

2019 թւականի պետական բիւջէի նախագծի քննարկումներից ակնյայտ էր, որ օրւայ իշխանութիւնները եւս շարունակում են լիարժէք կիսել նախկինների հիմնական մօտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտօններ զբաղեցնող անձանց վարձատրութեան եւ աշխատանքի արդիւնաւէտութեան խնդիրներին:

Published in Տնտեսական

Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահի տեղակալ Արման Պօղոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:

Հայաստանում սովորութիւն է դարձել ամէն մի նոր բիւջէ կոչել ինչ-որ տերմինով, այս բիւջէն էլ կոչւում է իներցիոն. ՀՀ ԱԺ-ում 2019 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը: Նա նշեց, որ կառավարութեան նշած տրամաբանութեամբ, բիւջէն, իհարկէ, իներցիոն է, սակայն բիւջէի նախագիծն իներցիոն է նաեւ մի շարք այլ պատճառներով: Պատգամաւորն ասաց, որ ցանկանում է կանգ առնել մի քանի մտահոգութիւնների վրայ, որոնց հետ առաջիկայում կառավարութիւնն անխուսափելիօրէն շփւելու է:

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարւել միջուկային զէնք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կը փոխւի հայ-իրանական յարաբերութիւններում: 

Published in Իրան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք յայտարարութիւններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւնների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդէն գործում են, եւ այդ պայմաններում Հայաստանը ստիպւած է միաժամանակ ճկուն եւ ոչ երկիմաստ քաղաքականութիւն վարել։ Իրանի հետ բարեկամութիւնը վտանգելն անթոյլատրելի է։

Էջ 1, 472-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։