Հա

Օրակարգ

21/06/2012 - 04:30

«Առանց վարանելու՝ կարող եմ խօսել Ցեղասպանութեան մասին: Կարծում եմ, որ Ցեղասպանութիւն է դա: Բարդ եզրոյթ է, ծանր մեղադրանք պարունակող: Բայց, կարելի է հարցնել՝ երբ երկու միլիոն հոգի ես սպանում, ինչպէ՞ս կարելի է դա անւանել: Թուրքական դիմադրութիւնը կարող է պայմանաւորւած լինել այն հանգամանքով, որ այդ երեւոյթը կարող է վտանգաւոր ընկալւել»,- «Սիւիլիթաս» հիմնադրամի հրաւիրած քննարկման ժամանակ պատասխանելով ներկաներից մէկի հարցին, թէ «Ինչո՞ւ էք ձեր խօսքում խուսափում արտասանել Ցեղասպանութիւն բառը»,- ասաց Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգէնը:

altՊատասխանելով այն հարցին, թէ «Դուք հա՞յ էք, ձեր արմատները հայկակա՞ն են», նա ասաց. «Չեմ իմանում: Բայց, իմ երկու տատիկները չերքէզ են, ինչը խօսում է այն մասին, որ ազնւական թուրք եմ»: Միաժամանակ, նա նշեց. «Ո՞վ գիտի, թէ ինչ է տեղի ունեցել 12 սերունդ առաջ: Համոզւած եմ, որ մարդիկ, ովքեր իրենց թուրք էին անւանում ու սպանում հայերին՝ հայ լինելու համար, նրանց մէջ էլ հայեր եղած կը լինեն»: Խօսելով Հրանտ Դինքի մասին, ում հետ թուրք պրոֆեսորը բաւականին մտերիմ յարաբերութիւններ է ունեցել, նա յիշեց. «Ես Ադանայում դասախօսութիւն էի կարդում մի համագումարի ժամանակ՝ պայքարելով մի քանի մարդկանց դէմ Հայոց Ցեղասպանութեան հարցով, ու լսեցի Դինքի սպանութեան մասին: Մասնակցել եմ թաղմանը: Մտավախութիւն կար, որ սկանդալային աստիճանի քիչ մարդիկ կը գան նրա սպանութեան դէմ կազմակերպւած երթին: Բայց, շրջադարձային եղաւ այդ օրը. հաւանաբար 100 հազարից աւելի մարդիկ հաւաքւեցին երթին ու առաջին անգամ զգացինք, որ միայնակ չենք»:

«panorama.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։