Հա

Օրակարգ

18/04/2012 - 04:30

Ապրիլի 17-ին լրացաւ Արցախեան ազատամարտի հերոս Շահէն Մեղրեանի մահւան 19-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ էր, որ նրա հարազատները, մարտական եւ զինակից ընկերները հաւաքւեն նրա շիրիմի շուրջ՝ աղօթք բարձրացնելու նրա հոգու անմահութեան եւ 60-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Թէեւ ֆիզիկապէս բացակայ, բայց հարազատների ու մարտական ընկերների հոգու եւ գիտակցութեան մէջ Շահէն Մեղրեանը կենդանի է այնքանով, որքանով խաղաղութեան եւ Արցախի ազատագրութեան համար մղւող պայքարը շարունակւում է, եւ նրա մարտական ընկերները դեռ պայքարի մէջ են:

«Շահէն Մեղրեանն այն բացառիկ անձանցից է, որ արժանի է Ազգային հերոսի կոչման»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա խօստովանեց, որ Շահէն Մեղրեանին ճանաչել է շատ կարճ ժամանակ: «Բայց, այդ կարճ ժամանակահատւածն այնքան պատասխանատու, լարւած ու խիստ օրեր են եղել, որ ինձ թւում է, որ մի ամբողջ կեանք եմ ճանաչել նրան ու նրան համարում եմ իմ ընկերը: Նա իր կեանքն իմաստաւորել է, այն ապրել է գաղափարի համար, եւ հաւատում եմ, որ ունի հոգու հանգստութիւն, որովհետեւ շատ մեծ դերակատարութիւն է ունեցել Շահումեանի ազատագրական պայքարում: Խնդիրը մերն է, որ ապրում ենք եւ պարտաւոր ենք մեր կեանքն իմաստաւորել՝ նրա գործը շարունակելով, Շահումեան ազատագրելով»,- նշեց Հրանտ Մարգարեանը:
Դաշնակցութեան գաղափարական ոգին մարմնաւորող հայ մարտիկին նւիրւած օրը շարունակւեց Կամերային երաժշտութեան տանը:
«Շահէն Մեղրեանն այն օրինակն է եղել, որով մի ամբողջ սերունդ է մեծանում, այն անձն էր, որ ցոյց տւեց, թէ որտեղ պէտք է լինել այն դէպքում, երբ ազգի լինել-չլինելու հարցն է դրւած: Այսօր Շահէնի յիշատակը յարգել չի նշանակում միայն յոբելեաններին մասնակցել, յիշատակը յարգել նախ նշանակում է, որ պէտք է պաշտպանել այն յաղթանակը, որ մենք նւաճել ենք, այն յաղթանակը, որ Շահէնի նմաններն իրենց արեան գնով նւաճել են»,- նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Շահէն Մեղրեանի մարտական ընկեր Արմէն Ռուստամեանը:

«yerkir.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։