Հա

Օրակարգ

17/04/2012 - 04:30

Հոլանդահայութիւնը պաշտօնական նամակի միջոցով Հոլանդիայի վարչապետին յայտնեց իր խորին ափսոսանքն ու դժգոհութիւնը՝ Թուրքիայի նախագահի այցելութեան ժամանակի անյաջող ընտրութեան կապակցութեամբ: Այն նախատեսւած է ապրիլի 24-ի նախօրէին:
Հոլանդիայի կառավարութիւնը որոշել է Թուրքիայի հետ տնտեսական յարաբերութիւնների հաստատման 400-ամեայ յոբելեանը նշել Թուրքիայի նախագահի պաշտօնական այցով, որը պէտք է տեղի ունենայ ապրիլի 17-ից մինչեւ 19-ը:

Արդէն մօտաւորապէս 100 տարի ամբողջ աշխարհում հայերը ապրիլ ամսում նշում են 1915 թւականի Ցեղասպանութեան տարելիցը, որի ընթացքում մէկուկէս միլիոն հայեր զոհ գնացին զանգւածային ոչնչացումներին եւ տեղահանութիւններին: Այս տարի եւս նախատեսւում են յիշատակի միջոցառումներ ապրիլ ամսում՝ նւիրւած 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Արդէն հարիւր տարի շարունակ հայ ժողովուրդը անդուլ պայքար է մղում Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան դէմ: Հայ ժողովուրդը դեռ յոյսով սպասում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան փաստի պաշտօնական ճանաչմանը, որը Թուրքիայի կառավարութեան կողմից խստիւ ուրացւում է:
Այսօր, երբ առիթն է ներկայացել Թուրքիայի նախագահի պաշտօնական այցելութեան, հոլանդահայութիւնը ունի իր արդարացի սպասումները՝ երկրի կառավարութիւնից, որ վերոյիշեալը Թուրքիայի նախագահի ուշադրութեանը յանձնւի: Հոլանդահայութիւնը դիմում է ներկայացրել երկրի վարչապետին, որ համաձայն Ռաուֆուտի յայտնի օրինագծի՝ Հոլանդիայի եւ Թուրքիայի տնտեսական յարաբերութիւնների 400-ամեայ յոբելեանի կապակցութեամբ տեղի ունեցող բոլոր հանդիպումների ժամանակ Հայոց Ցեղասպանութեան հարցը առաջ քաշւի եւ անձամբ Թուրքիայի նախագահից հայցի ճանաչե՛լ Հայոց Ցեղասպանութեան փաստը:

Հոլանդիայի Հայ Դատի յանձնախումբ
Լահէ, ապրիլի 15, 2012 թ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։