Հա

Օրակարգ

11/04/2012 - 04:30

Օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նկատի ունենալով Իրանի ղեկավարներին, ասել էր. «Խօսքը կտուր են գցում, ազնիւ չեն»: «Ազգ»-ի նախորդ համարում «Իրանը շփոթմունքի է մատնում Թուրքիային» վերնագրով անդրադարձել էինք Էրդողանի խօսքերին: Իրանական կողմի պատասխանը չուշացաւ: Էրդողանի խօսքերին, ինչպէս ապրիլի 7-ին նշել էր թուրքական մամուլը, արձագանգել է Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի փոխնախագահ Քոսարին՝ նշելով. «Ցաւօք՝ թուրք պատասխանատուները չեն կարողանում բաւականաչափ ազնիւ գտնւել, որովհետեւ նրանք ուրիշի խօսքն են ասում: Անկարան դարձել է համաշխարհային իմպերիալիզմի իւրատեսակ խամաճիկն ու գործիքը: Էրդողանն ու Թուրքիայի պատասխանատու ղեկավարները զուրկ են ինքնուրոյն որոշում ընդունելու կարողութիւնից, անում են այն, ինչ թելադրւում է»:

Յանձնաժողովի անդամ Էբրահիմին եւս յաւելել է. «Անազնիւը հէնց ինքը՝ Էրդողանն է: Էրդողանն անընդհատ կրկնում է, թէ հակաօդային պաշտպանական համակարգը սպառնալիք չէ Իրանի համար: Նա դրանով ցոյց է տալիս, որ ինքը ազնիւ չէ, որովհետեւ այդ համակարգը բացառապէս Իրանի դէմ է տեղադրւում»:
Ի դէպ, դեռեւս անցեալ տարւայ դեկտեմբերին Էբրահիմին յայտարարել է, որ կը հարւածեն Մալաթիայում տեղակայւող ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական համակարգին, եթէ յարձակման ենթարկւի Իրանը»:

ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։