Հա

Օրակարգ

09/04/2012 - 04:30

Եւրոպայի Հայկական միութիւնների ֆորումի (ԵՀՄՖ) Մամուլի քարտուղարութիւնից յայտնել են, որ ապրիլի 4-ին Բրատիսլաւայում, Հայոց Ցեղասպանութեան զոհերին նւիրւած խաչքար-կոթողի մօտ, տեղի է ունեցել յիշատակի արարողութիւն:
«Համահայկական» լրատու ցանցը տեղեկացրել է, որ խաչքարին ծաղկեպսակներ են դրել՝ Սլովակիայի Գերագոյն դատարանի (ԳԴ) նախագահ Շտեֆան Հարաբինը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանը: ԳԴ-ի նախագահ Շտեֆան Հարաբինը յայտարարել է, որ նա խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարութեան ու պառլամենտի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի գոյութիւնը եւ կրկին յայտարարեց, որ որեւէ թուրք պաշտօնատար, ինչպէսեւ որեւէ այլ անձ, եթէ համարձակւի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց Ցեղասպանութեան փաստը, անմիջապէս մինչեւ հինգ տարւայ ազատազրկման կարժանանայ:

Հարաբինը նշել է, որ ինքը պատրաստ է ֆրանսիացի գործընկերներին օգնել ազատ խօսքի իրաւունքը եւ մարդկութեան դէմ կատարւած ոճիրը պատժելու անհրաժեշտութիւնը չհակադրելու հարցում:
Ելոյթ է ունեցել նաեւ ՀՀ ՍԴ-ի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, որը յայտարարել է, որ ՀՀ ՍԴ-ն համագործակցելու է սլովակ իրաւաբանների հետ՝ Հարաբինի գլխաւորութեամբ, Եւրոմիութեան միւս երկրներում եւս Ցեղասպանութիւնների մերժումը քրէականացնող օրէնքի ընդունման անհրաժեշտութիւնը ներկայացնելու նպատակով: Նա եւս հաստատեց, որ այսպիսի օրէնքը ոչ թէ հակասում է մարդու իրաւունքներին եւ առաւել եւս՝ ազատ խօսքի իրաւունքին, այլ ճիշտ հակառակը՝ ելնում է մարդու իրաւունքների պաշտպանութեան սկզբունքից:
«Yerkirmedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։