Հա

Օրակարգ

18/03/2012 - 03:30

Ընդամէնը մի քանի օր ու պարզ կը լինի, թէ քանի կուսակցութիւն կը մասնակցի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններին. կուսակցութիւնների համամասնական ցուցակները Կենտրոնական ընտրական յանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկէտը մարտի 22-ն է:

Այսօր, սակայն, արդէն յստակ է, որ 2007 թւականի համեմատ՝ այս անգամ ընտրապայքարին մասնակցող կուսակցութիւնների թիւը գրեթէ երեք անգամ քիչ է լինելու: ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգութիւն», «Ազատ դեմոկրատներ», «Դեմոկրատական», «Կոմունիստական». առայժմ ընդամէնը 9-ը՝ 2007 թւականի երկու տասնեակից աւելիի փոխարէն: 2007 թւականի ընտրութիւններին մասնակցած կուսակցութիւններն այսօր էլ կան: Դրանցից մի քանիսը, օրինակ, Տիգրան Կարապետեանի Ժողովրդական կուսակցութիւնը, Պարոյր Հայրիկեանի ԱԻՄ-ը, Արամ Կարապետեանի «Նոր ժամանակներ»-ն իրավիճակն ու սեփական հնարաւորութիւնները իրատեսօրէն գնահատելով՝ որոշեցին ընտրութիւններին չմասնակցել: ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն հազիւ թէ մասնակցեն. նրանց առաջնորդները կառավարութեան մէջ եւ նախագահին յարող մարմիններում պաշտօններ արդէն ունեն: Իսկ, այ, Քրիստոնեայ-դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Խոսրով Յարութիւնեանը, ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանեանը եւ Ազգային միաբանութեան ղեկավար Արտաշէս Գեղամեանը նախագահին կը յարեն անձամբ՝ առանց կուսակցութիւնների. նրանց անունները կը լինեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
Միաւորւած աշխատանքային կուսակցութեան ղեկավար Գուրգէն Արսէնեանն էլ ընտրութիւններին կը մասնակցի ԲՀԿ-ի ցուցակով: Ընդորում, եթէ քրիստոնեադեմոկրատներն ու ՍԻՄ-ն իրենց հազիւ 3000-ի հասնող անդամներով որոշում են ինքնուրոյն ընտրութիւններին չմասնակցել, հասկանալի է, անհասկանալի է, թէ ինչու է նոյնն անում Արտաշէս Գեղամեանը. ո՞ւմ է թողնում նա իր 27.000 կուսակիցներին. «Ազգային միաբանութիւն»-ից ասացին, որ կուսակցութիւնը հէնց այսքան անդամ ունի:
Ի դէպ, թւերի մասին. 2007 թւականի ընտրութիւններից առաջ ԲՀԿ-ն ասում էր, որ ունի շուրջ 400.000 անդամ, ընտրութիւնների ժամանակ ԲՀԿ-ն ստացաւ շուրջ 200.000 ձայն: Այս անգամ «Բարգաւաճ Հայաստան»-ից որեւէ թիւ չուզեցին նշել: Բացատրեցին, որ կուսակցութիւնը կենդանի օրգանիզմ է, գալիս են, գնում են...
«Օրինաց երկիր», թերեւս, մենակ գալիս են: Պարզւեց, որ նրանք աւելի շատ անդամ ունեն, քան ՀՀԿ-ն: «Հանրապետական»-ում 135.000 է, ՕԵԿ-ում՝ 150.000-ից աւելի: Նրանք, գոնէ, այդպէս ասում են:
Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչութեան կէսից աւելին թերեւս կուսակցական է. միայն 10 կուսակցութիւնների միջեւ անցկացւած մեր հարցման արդիւնքներով պարզ դարձաւ, որ նրանց բոլոր անդամների հանրագումարը հասնում է մէկ միլիոնի, մինչդեռ Հայաստանում գրանցւած մի քանի տասնեակ կուսակցութիւններ կան:

«Yerkirmedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։